Կիրճագնացություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |

Կիրճագնացություն (Canyoning՝ Միացյալ Նահանգներում, kloofing՝ Հարավային Աֆրիկայում), բնական նեղ և խորը կիրճերի հետիոտն հաղթահարում է ալպինիստական գույքի միջոցով, չօգտագործելով նավակ[1]։ Կիրճ է համարվում կտրուկ լանջերով ձորերը, որոնց երկայնքով հոսում է գետ։ Այլ կերպ ասած կիրճագնացությունը լեռնային գետերի երկայնքով վայրեջքն է։ Կանյոնինգում օգտագործվում են մի շարք տեխնիկաներ՝ քայլելը, մագլցումը, բարձրանալը, ցատկելը, պարանով վայրեջք և լող։ Կիրճագնացությունը աշխարհում նոր սպորտաձև և/կամ արկածային տուրիզմի ուղղություն է։ Դրանով կարող են զբաղվել թե երեխաները, թե երիտասարդները, և թե մեծահասակները։ Կիրճագնացությունն ունի բարդության աստիճաններ՝ հեշտ, որը հիշեցնում է զբոսանք կիրճում և բարդ, որը պահանջում է ֆիզիկական պատրաստվածություն և մտավոր պատրաստվածություն, ինչպես նաև հատուկ ալպինիստական գույք։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Каньонинг что это такое? Каньонинг на себу и водопады кавасан»։ Виды туризма и путешествий (ru-RU)։ Վերցված է 2020 թ․ մայիսի 22(չաշխատող հղում)