Կիրիլ Բարսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրիլ Բարսկի
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր նոյեմբերի 22, 1964(1964-11-22) (59 տարեկան)
Ծննդավայր Ռեուտով, Balashikhinskiy Rayon, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
 
Պարգևներ
ՌԴ նախագահի պատվոգիր

Կիրիլ Բարսկի (ռուս.՝ Кири́лл Миха́йлович Ба́рский, նոյեմբերի 22, 1964(1964-11-22), Ռեուտով, Balashikhinskiy Rayon, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական դիվանագետ։ 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2016)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1989)։ Պատմական գիտությունների թեկնածու։ Տիրապետում է անգլերեն և չինարեն լեզուներին։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1989 թվականից։

  • 1989-1995 թվականներին՝ Չինաստանում ԽՍՀՄ (1991 թվականից Ռուսաստանի) դեսպանատան աշխատակից։
  • 2001-2004 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի առաջին դեպարտամենտի բաժնի պետ։
  • 2004-2008 թվականներին՝ Ինդոնեզիայում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ խորհրդական
  • 2008-2011 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ ասիական և խաղաղօվկիանոսյան համագործակցության դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2011 թվականի սեպտեմբերի 14-ից-2014 թվականի սեպտեմբերի 17-ը՝ Շանհայի համագործակցության կազմակերպության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՇՀԿ-ում Ռուսաստանի ազգային համակարգող, հատուկ հանձնարարություններով դեսպան[1][2]։
  • 2014 թվականի օգոստոսի 25-ից-2018 թվականի նոյեմբերի 2-ը՝ Թաիլանդում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[3][4]։

Ամուսնացած է։ Ունի որդի և դուստր։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2008 թվականի փետրվարի 11)[5]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2016 թվականի փետրվարի 10[6]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիր (2015 թվականի դեկտեմբերի 16)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[7]
  • Հոբելյանական մեդալ «Ի հիշատակ Ռուս Ուղղափառ եկեղեցում Պատրիարքության վերականգնման 100-ամյակի» (2017 թվականի դեկտեմբերի 1)[8]
  • Սուրբ հավասարազոր իշխան Վլադիմիր 4-րդ աստիճանի շքանշան (Ռուսական Կայսերական Տուն, 2018 թվականի հուլիսի 22)[9]
  • Սպիտակ փղի շքանշանի Մեծ խաչի ասպետ (Թաիլանդ, 2018)[10]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президента Российской Федерации от 14.09.2011 № 1199 «О специальном представителе Президента Российской Федерации по делам Шанхайской организации сотрудничества» Արխիվացված 2014-10-25 Wayback Machine
  2. Указ Президента Российской Федерации от 17.09.2014 № 635 «О специальном представителе Президента Российской Федерации по делам Шанхайской организации сотрудничества» Արխիվացված 2014-10-25 Wayback Machine
  3. Указ Президента Российской Федерации от 25.08.2014 № 580 «О назначении Барского К.М. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Королевстве Таиланд и Постоянным представителем Российской Федерации при ЭСКАТО в Бангкоке, Королевство Таиланд, по совместительству» Արխիվացված 2014-10-25 Wayback Machine
  4. Официальное опубликование правовых актов в электронном виде
  5. Указ Президента Российской Федерации от 11.02.2008 № 173 «О присвоении дипломатических рангаов» Արխիվացված 2014-10-25 Wayback Machine
  6. Указ Президента Российской Федерации от 10.02.2016 № 55 «О присвоении дипломатических рангаов»
  7. Распоряжение Президента Российской Федерации от 16 декабря 2015 года № 409-рп «О поощрении»
  8. Ambassador awarded Russian Orthodox Church medal
  9. Российский императорский дом наградил Посла орденом Князя Владимира
  10. Указ о награждении российского посла за вклад в укрепление таиландско-российских отношений был подписан 25 декабря 2018 года и опубликован в Royal Government Gazette, специальном издании, в котором обнародуются королевские указы и новые законы.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]