Կիրակի միշտ անձրևում է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Կիրակի միշտ անձրևում է
It Always Rains on Sunday
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրդրամա
Թվական1947
Լեզուանգլերեն
ՌեժիսորRobert Hamer?
ՊրոդյուսերMichael Balcon?
Սցենարի հեղինակAngus MacPhail? և Henry Cornelius?
ԴերակատարներGoogie Withers?, John McCallum?, Jack Warner?, Alfie Bass?, Arthur Hambling?, Edward Chapman?, Hermione Baddeley?, Ջեք Ուորներ, John Slater?, Michael Howard?, Nigel Stock?, Susan Shaw? և Սիդնի Տաֆլեր
ՕպերատորԴուգլաս Սլոկոմբ
ԵրաժշտությունԺորժ Օրիկ
ՄոնտաժMichael Truman?
Պատմվածքի վայրԼոնդոն
ԿինոընկերությունEaling Studios?

Կիրակի միշտ անձրևում է (անգլ.՝ It Always Rains on Sunday), բրիտանական ֆիլմ է, նկարահանված 1947 թվականին, Արթուր Լա Բերնի համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմը համեմատվել է 1930–ական թվականներին բեմադրված ֆրանսիական «Poetic realism» բեմադրության հետ։ Բեմադրության սցենարի վրա աշխատել են բրիտանացի գրողներ՝ Ռոբերտ Մրֆին և Գրահամ Ֆուլերը[1].[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է կիրակի օրը տեղի ունեցած իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել Բեթնալ Գրինում, Լոնդոնի արևելյան ծայրում, որը մեծ ազդեցություն էր կրել ռմբակոծություններից և հետպատերազմյան կորստից։ Ռոուզ Սենդիջեյթը հասարակ մատուցողու էր և ամուսնացած էր միջին տարիքի տղամարդու հետ, ով նախորդ ամուսնությունից ուներ երկու դուստր։ Նրա նախկին կինը քմահաճ և աղմկոտ տնային տնտեսուհի էր։ Ռոուզի նախկին սիրեցյալ Թոմի Սվոնը չորս տարի առաջ ազատազրկման էր դատապարտվել, իր կատարած կողոպուտի և ծեծկռտուքի պատճառով։ Թոմը փախուստի է դիմում և Ռուոզը նրան գտնում է, իր ընտանիքի, օդային հարձակուներից պաշտպանվելու համար նախատեսված ապաստարանում։ Թոմը Ռոուզին խնդրում է թույլատրել իրեն մեկ գիշեր թաքնվել ապաստարանում։ Ռոուզը, ով դեռ զգացմունքներ ուներ իր սիրեցյալի նկատմամբ վերջիվերջո համաձայնվում է։ Փախստականը թաքնվում է Ռոուզի և իր ամուսնու ննջասենյակում։ Այնուամենայնից, նման մեծ ընտանիքում չափազանց դժվար է գաղտնի կերպով փախստականի թաքցնելը։ Կիրակի առավոտյան նախաճաշի ժամանակ աղջիկները Ռոուզին տեղեկացնում են իրենց անցած գիշերվա կասկածների մասին։ Նրանց միջև լարվածությունը և անհանդուրժողականությունը ավելի ու ավելի է մեծանում։ Ոստիկանությունը սկսկում է տարածել Թոմի փախուստի մասին տեղեկացնող ծանուցումը։ Նույն օրը, գիշերը բոլորն արդեն տեղյակ էին Ռոուզի գաղտնիքի մասին։ Ռոուզը տագնապի մեջ էր և գնում է անմտածված քայլի։ Նա փորձում է գազով թունավորել ինքն իրեն, մինչդեռ դետեկտիվ տեսուչը բանտարկայլին սեղմում էր պատին։ Ֆիլմի վերջին տեսարանում Ռոուզը ապաքինվում է հիվանդանոցում, իսկ նրա ամուսինը տուն է վերադառնում միայնակ։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջուգի Վիդրսը Ռոուզ Սենդիջեյթի դերում
  • Էդվրդ Չեմփնը Ջորջ Սենդիջեյթի դերում
  • Սյուզն Շոն Վի Սենդիջեյթի դերում
  • Պատրիսիա Փլանքիթը Դորիս Սենդիջեյքի դերում
  • Դեյվիդ Լայնսը Օլֆի Սենդիջեյթի դերում
  • Սիդնեյ Թաֆլրը Մորի Հյամսի դերում
  • Բեթթի Էն Դեյմսը Սեդի Հյամսի դերում
  • Ջոն Սլեյթրը Լու Հյամսի դերում
  • Ջեյն Հիթլնը Բեսի Հյամսի դերում
  • Մեյր Ձելնիկերը Սոլի Հյամսի (Մորի Հյամսի հոր) դերում
  • Ջոն Մքելումը Թոմի Սվոնի դերում
  • Ջիմի Հենլին Ուիթնեյի դերում
  • Ջոն Քերլը Ֆրեդիի դերում
  • Էլֆի Բեսը Դիսեյ Փերկինսի դերում
  • Ջեք Վորները դետեկտիվ սերժանտ Ֆոթրգիլի դերում
  • Ֆրեդերիկ Փիփրը դետեկտիվ սերժանտ Լիչի դերում
  • Միշել Հոուարդը Սլոփի Քոլինսի դերում
  • Հերմիոնե Բեդլին տան սպասուհի Դոսի դերում
  • Նիգլ Սթոքը Թեդ Էդվարդսի դերում
  • Ջոն Սելյուն Քելբ Նեսլեյի դերում
  • Գլեդիս Հենսնը տիկին Նեսլեյի դերում
  • Էդի Մերտինը տիկին Ուոթսնի դերում
  • Վիդա Հոուփը տիկին Վելսի դերում
  • Արթուր Հեմբլինգը այգեպանի դերում
  • Գրեիս Արնոլդ

Ընդունում և հեղինակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 1948 թվականի վիճակագրության, բրիտանական թատրոնների տոմսարկղերում ամենաշատը վաճառվել են այս ֆիլմի տոմսերը[3]։ Ֆիլմի թողարկումից տասնամյակներ անց դրա հեղինակությունը ավելի է մեծացել և կոչվել է 1940–ական թվականների բրիտանական թատրոնի խոշորագույն ձեռքբերումներից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Robert Murphy ""Hamer, Robert James (1911–1963), film director, Oxford Dictionary of National Biography, 2004–13
  2. Graham Fuller "It Always Rains on Sunday", theartsdesk.co, 26 October 2012
  3. «THE STARRY WAY.»։ The Courier-Mail (Brisbane: National Library of Australia)։ 8 January 1949։ էջ 2։ Վերցված է 11 July 2012