Կինը (պատմվածք, 1895)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կինը
ռուս.՝ Супруга
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1895

Կինը (ռուս.՝ Супруга), Անտոն Չեխովի պատմվածքը, գրվել է 1895 թվականին, առաջին անգամ հրատարակվել է 1895 թվականին ռուս գրականության սիրահարների «Почин» միության ժողովածուում, Անտոն Չեխով ստորագրությամբ։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեխովի «Կինը» պատմվածքը գրվել է 1895 թվականին։ Այն առաջին անգամ հրատարակվել է 1895 թվականին Ռուսական բանահյուսության սիրահարների միության «Նախաձեռնություն» ժողովածուում Անտոն Չեխով ստորագրությամբ՝ «Պատմվածք» ենթավերնագրով, տպագրվել է Անտոն Չեխովի ստեղծագործությունների ժողովածուում, որը հրատարակվել է Ադոլֆ Մարքսի կողմից։

Չեխովի կենդանության ժամանակ պատմվածքը թարգմանվել է գերմաներեն և սերբախորվաթերեն լեզուներով։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեխովի կենդանության ընթացքում գրողի ստեղծագործական կյանքին հետևում էին, նրա ստեղծագործությունները կրկին կարդում և վերլուծում էին։ Սերգեյ Սեմյոնովի վկայության համաձայն՝ Լ. Տոլստոյը պատմվածքը դասել է գրողի լավագույն ստեղծագործությունների շարքին։ Այնուամենայնիվ, Դուշան Մակովիցկին այսպես է նկարագրում Տոլստոյի մեկնաբանությունը պատմվածքի մասին․ «Բարոյապես անհեթեթ։ Այսպես լինում է, սակայն հեղինակը չպետք է նկարագրի։ Ընթերցում է նրան ուղղված հեռագիրը և իմանում դավաճանության մասին։ Սարսափելի տեսարան. նա խնդրում է 25 ռուբլի»[1]։

Անանուն հեղինակը «Կինը» պատմվածքի մասին գրել է․ «Այն միայն մի փոքր ուրվագիծ է, էսքիզ, որը զուրկ չէ կյանքի ճշմարտությունից և պատկերում է գռեհիկ և ագահ կնոջը՝ կոտրված կյանքով և հավերժական նախանձով, կասկածանքով, կնոջ ինքնասիրահարվածության դաժան վիրավորանքներով՝ ուղղված տղամարդուն և ամուսնուն»[2]։

Քննադատ Յու. Նիկոլաևը նշել է, որ «Կինը» պատմվածքը մտերմացրել է հեղինակին Պյոտր Բոբորկինի (Մարդասպանի հետ) և Ի. Պոտապենկոյի (Կլավդիա Միխայլովնա) ստեղծագործությունների հետ, որոնցում հեղինակները ցույց էին տվել կնոջ առաքինի և կրոնական տեսակը[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիշերվա ժամը մեկն է։ Բժիշկ Նիկոլայ Եվգրաֆիչը սպասում է իր կնոջը` Օլգային, ով վաղ առավոտյան վերադառնալու էր։ Միևնույն ժամանակ կնոջ սենյակում՝ սեղանի վրա, նա գտնում է հեռագիր՝ անգլերենով, որը Մոնտե Կարլոյից ուղարկված է Միշելին։ Հեռագիրը հասցեագրված էր զոքանչի անունով։ Հաղորդագիրը իր մեջ պարունակում է ամանորյա ողջույններ Նիկոլայ Եվգրաֆիչի կնոջը, հեղինակը խմում է իր սիրելիի առողջության համար և նրան հազարավոր անգամներ համբուրում։

Նիկոլայ Եվգրաֆիչը յոթ տարի ամուսնացած է Օլգայի հետ և բազմիցս նրան մեղադրում էր անհավատարմության մեջ։ Նա հիշում է, թե ինչպես կնոջը ներկայացրին երիտասարդ Միշելին (Միխայիլ Իվանովիչ Ռիս), ով ժամանել էր Մոնտե Կառլոյից։ Կինը վերադարձավ լուսաբացին և ուզեց իր արտասահմանյան անձնագիրը։ Ամուսնության տարիներին Օլգան նրան միայն դժբախտության և պարտքերի մեջ գցեց։ Երբ բժիշկը տուբերկուլյոզով հիվանդացավ, Օլգան ձևացրեց, որ նեղացել է, և խորհուրդ տվեց ամուսնուն գնալ Նիցա։ Բժիշկը հասկացավ, թե ինչ է կատարվում։ Նրա սիրելի Միշելը ապրում էր Մոնտե Կարլոյում։

Կինը վերադառնում է առավոտյան հինգին, և Նիկոլայ Եվգրաֆիչը նրան առաջարկվում է ամուսնալուծվել։ Օլգան հրաժարվում է։ Նա չի ուզում կորցնել իր սոցիալական կարգավիճակը և հասկանում է, որ սիրեցյալը մեկ տարի հետո նրան կլքի։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Д. П. Маковицкий. Яснополянские записки. У Толстого. 1904—1910. 1908 г. *
  2. Новости дня". 1895, № 4233, 25 марта
  3. «Московские ведомости», 1895, № 114, 27 апреля

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чехов А. П. Супруга // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.
  • L'Épouse, notes page 1018, Tome III des Œuvres d’Anton Tchékhov, traduit par Édouard Parayre, révision de Lily Dennis, éditions Gallimard, Bibliothèque de la Pléiade, 1971, ISBN 2 07 0106 28 4.
  • L’Epouse, traduit par Édouard Parayre, révision de Lily Dennis, éditions Gallimard,Bibliothèque de la Pléiade, 1971, ISBN 2 07 0106 28 4.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]