Կիլտսու դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիլտսու դաստակերտ

Կիլտսու դաստակերտ (էստ․՝ Kõltsu poolmõis, գերմ.՝ Wellenhof), նախկին կիսադաստակերտ Էստոնիայի հյուսիսում՝ Հարյումաա նահանգի Հառկու շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիլտսու դաստակերտի հիմնական շինությունը փալտից է։ Այն կառուցվել է 19-րդ դարի վերջին նորաձև համարված ռուսական մոդեռնի ոճով, զարդարված է փայտե զարդանախշերով և ունի փոքր աշտարակ։

Ծովի ափին գտնվող Կիլտսու կիսադաստակերտն ասպետական Պիլկյուլա դաստակերտից առանձնացվել է 1806 թվականին[1]։ XX դարի սկզբում դաստակերտը պատկանում էր ֆոն Մոռենշիլդների ընտանիքին, մասնավորապես Վալտեր Կարլ ֆոն Մոռենշիլդին (Walter Karl von Mohrenschild

Խորհրդային իշխանության տարիներին դաստակերտն օգտագործվել է որպես պիոներական ճամբար, որի համար կառուցել են ևս մի քանի նոր շինություններ։

Ներկայումս դաստակերտը մասնավոր սեփականություն է։ Օժանդակ շինությունները չեն պահպանվել կամ գրեթե ամբողջովին վերակառուցվել են։ Հնարավոր է, որ օժանդակ շինություններ չեն էլ եղել, քանզի XIX դարի քարտեզում դաստակերտը նշված է որպես ամառանոցային տուն[1]։

Դաստակերտի գլխավոր կառույցն ու նրա այգին գրանցվել են Էստոնիայի մշակույթի հուշարձանների պետական ռեգիստրում․ 2015 թվականի սեպտեմբերի 5-ի դրությամբ՝ դրանք գտնվել են լավ վիճակում[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Kõltsu poolmõis». Portaal "Eesti mõisad".
  2. «2762 Kõltsu mõisa park, 19.-20.saj». Kultuurimälestiste riiklik register.
  3. «2761 Kõltsu mõisa peahoone 19.-20.saj». Kultuurimälestiste riiklik register.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]