Կիբիրա ազգային պարկ
Տեսակ | ազգային պարկ |
---|---|
Երկիր | Բուրունդի[1] |
Հիմնվել է | դեկտեմբերի 12, 1933[2] |
Մակերես | 400 կմ² |
Կիբիրա ազգային պարկ (իսպ.՝ Parque nacional de Kibira), ազգային պարկ Բուրունդիի հյուսիսարևմտյան հատվածում։ Ներառելով 4 պրովինցիաներ և ընդգրկելով 400 կմ²՝ Կիբիրա ազգային պարկն ընկած է Կոնգո-Նեղոս ջրբաժանի լեռնային մասում։ Այն տարածվում է հյուսիսից՝ Մուրամվյա նահանգից մինչև Ռուանդայի սահմանը, որտեղ այն հարակից է Նյունգվե ազգային պարկի հետ։
Անտառ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաշվվում է, որ պարկի շուրջ 16%-ը բաղկացած է առաջնային լեռնային խոնավ անտառից, Բուրունդիի միակ լեռնային անտառից[3] և հարակից երկու ընդարձակ թեյի պլանտացիաներից, մեկը՝ Թեզայում, իսկ մյուսը՝ Ռվեգուրայում։ Պարկի բարձրությունը գերազանցում է 1100 մմ-ը[4]։
Ծառատեսակներից գերակշռող են՝ Symphonia globulifera, Albizia gummifera և այլն։
Անտառն ընդգրկում է տարածքի լեռնային ճահիճը։ Պարկում, ընդհանուր առմամբ, աճում է 644 բույս։ Անտառում կան կաթնասունների 98 տեսակներ, ինչպես նաև այստեղ գրանցվել է թռչունների 200 տեսակ[3]։ Չնայած Կիբիրան այնքան մանրակրկիտ չի ուսումնասիրվել, որքան հարևան որոշ հարակից տարածքներ, այնուամենայնիվ, այն դեռ համարվում է «Բուրունդիի ամենակարևոր վայրը՝ լեռնանտառային թռչունների պահպանման համար»[5]։
Թռչուններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարկում հայտնաբերված կարևոր թռչուններից են՝ բազեն (Buteo oreophilus), մոխրագույն թութակը (Psittacus erithacus), տրոգոնը (Apaloderma vittatum), եղնեղջյուրը (Bycanistes subcylindricus) և այլն։
Կիբիրան պրիմատների որոշ տեսակների «հայրենիքն» է, այդ թվում՝ շիմպանզեների և սև ու սպիտակ կոլոբուսների։ Պարկը կառավարվում է Բնապահպանության ազգային ինստիտուտի կողմից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1933 թվականը այս անտառը Բուրունդիի թագավորների որսորդական արգելոցն էր։ Տեղացիները հարգանք են տածում պարկի նկատմամբ՝ այն կախարդական ուժով շրջապատելով։ Ճանաչվել է արոտավայրերի օգտագործման և անտառամթերքի հավաքման իրավունքը։
Անտառի անձեռնմխելիությունը օգնեց պահպանել ազգային պարկը՝ նույնիսկ գաղութատիրական ժամանակաշրջանից առաջ։ 1933-1980 թվականների միջև Կիբիրան դասակարգվել է որպես Կոնգո-Նեղոս անտառ արգելոց[4], նախ՝ Բելգիայի տիրապետության ներքո, ապա 1962 թվականի հուլիսին՝ Բուրունդի անկախության հռչակումից հետո։ Միայն կարգավորվեց բարձրարժեք փայտանյութի արդյունահանումը։
Անկախություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անկախության հռչակման և 1980 թվականների ընթացքում վերացավ սահմաններում մշակության համար նոր հող հատկացնելու իրավունքը, թեև պահպանվում էին արոտավայրերի իրավունքները։
Չնայած իր ազգային պարկի կարգավիճակին, անտառի որոշ հատվածներում ծառերը հատելու և բամբուկները կտրելու, հրդեհի և որսորդության հետևանքով խաթարվում է գյուղատնտեսության գործունեությունը։
Ջուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուրը, որը հոսում է Կիբիրա ազգային պարկի անտառներից, կազմում է նրա երեք քառորդ մասը, ինչն էլ երկրի ամենամեծ պատվարն է։ Վերջինս հանդիսանում է երկրում արտադրված հիդրոէլեկտրակայանի առաջացման աղբյուրը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ http://whc.unesco.org/fr/listesindicatives/5148/
- ↑ 3,0 3,1 3,2 «Sustainable management of tropical forests in Central Africa...». Food and Agriculture Organization of the United Nations. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
- ↑ 4,0 4,1 «Parque Nacional Kibira». Safari Park. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Kibira National Park». BirdLife International. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- BirdLife International Important Bird Areas Factsheet for Kibira National ParkԱրխիվացված 2012-10-14 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիբիրա ազգային պարկ» հոդվածին։ |
|