Կերպ ներողությանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Կերպ ներողությանց», Հռոմի պապ Կղեմես XI-ի՝ ներողության կարգի մասին հրապարակումը։

Առաջին անգամ տպագրվել է 1718 թվականին Հռոմում՝ Ուրբանյան տպարանում։ Տիտղոսաթերթին գրված է՝ «Formula indulgentiarum, quas clemens XI. Coronis, Rofariis, Crucibus, parvifque Imaginibus... Կերպ ներողութեանց, զորս սրբութիւն Տեառն մերոյ Փափին Կղեմայ…» (1 էջ, 41 x 26 սմ)։

Տպագրվել է նաև անթվակիր՝ առանց տպագրության վայրի ու տպարանի նշման։ Տպագրությունը Ուրբանյան տպարանի տառերով է (1 էջ, 36 x 24,5 սմ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։