Կենտրոնական մարզադաշտ (Բաթում)
![]() | |
Տեսակ | մարզադաշտ |
Տեղագրություն | Բաթում |
Երկիր | ![]() |
Տարողություն | 18 000 |
Տնային թիմ | FC Dinamo Batumi? |
![]() | |
![]() |
Կենտրոնական մարզադաշտ, բազմաֆուկցիոնալ նախկին մարզադաշտ Վրաստանի Բաթում քաղաքում։ Հիմնականում օգտագործվել է ֆուտբոլային խաղերի համար և եղել Բաթումի «Դինամո» ակումբի տնային մարզադաշտ։ Մարզադաշտը կառուցվել է 1935 թվականին (այլ տվյալներով 1925 թվականին, վերակառուցվել է 1936 թվականին[2])՝ որպես Բաթումի մերձծովյա բուլվարի մաս։ Վերակառուցումից հետո մարզադաշտն ունեցել է 18 600 նստատեղեր[3], որը 4000-ով ավելի քիչ էր, քան նախկինում։ Բաթումի մեղմ կլիմայի պատճառով մարզադաշտն օգտագործվել է ԽՍՀՄ հավաքականների կողմից՝ բացօդյա մարզումներ իրականացնելու նպատակով[2]։
2007 թվականին մարզադաշտն ամբողջությամբ քանդվել է[4][5]՝ Սև ծովի ափագծով Kempinski հյուրանոցների ցանցի շինարարության համար։ Հին մարզադաշտի փոխարեն նախատեսվում էր կառուցել օլիմպիական սպորտային համալիր, ներառյալ 35 000 հանդիսատեսի համար նախատեսված մարզադաշտ, փակ սպորտային արենա, լողավազան, ավտոարշավների մրցուղի և հյուրանոց։ Նախագծի ֆինանսավորման 1,2 միլիոն դոլար հատկացումն իրականացվել է միայն 2012 թվականին, սակայն նույն տարում նախագիծը սատարող Միխայիլ Սահակաշվիլու կառավարությունը պարտվել է, իսկ աշխատանքները դադարեցվել են։ 2015 թվականին նախագիծն ստացել է Աջարիայի կառավարության հավանությունը, սակայն փոփոխվել է մարզադաշտի տարողությունը՝ հասցնելով այն 20 000-ի, որը համապատասխանում էր ՈւԵՖԱ-ի չափանիշներին։ Նախագծի քննադատները նշում են, որ, չնայած այդպիսի մարզադաշտը համապատասխանում է ՈւԵՖԱ-ի չափանիշներին, գործնականում տարվա մեկ եզրափակիչ խաղ անցկացնելու համար[6] անհրաժեշտ է առնվազն 35 000 նստատեղ ունեցող մարզադաշտ, որի կառուցման և պահպանման ծախսերը, երբեք չեն ապահովվի[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ GeoNames — 2005.
- ↑ 2,0 2,1 Nino Inaishvili։ «Development of Batumi Historic Boulevard – New Reality and Challenges for Civil Society»։ rcchd.icomos.org.ge։ Վերցված է 2019-08-21
- ↑ «World Stadiums - Stadiums in Georgia»։ web.archive.org։ 2008-01-25։ Արխիվացված է օրիգինալից 2008-01-25-ին։ Վերցված է 2019-08-21
- ↑ «Tsentraluri Stadioni - Soccerway»։ nr.soccerway.com։ Վերցված է 2019-08-21
- ↑ Локо, Торпедо и немножко Динамо — GROUNDHOPPING RUSSIAN TEAM
- ↑ Եթե այդպիսի խնդիր չկա, ապա մարզադաշտը կարող է ունենալ ոչ ավելի քան 8000 նստատեղ։
- ↑ Tedo Jorbenadze, Nino Shonia (2018-04-16)։ «Huge Budget For A Not-So-Huge Stadium | iFact.ge» (անգլերեն)։ www.ifact.ge/en։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-21-ին։ Վերցված է 2019-08-21