Jump to content

Կենսածին խթանիչներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենսածին խթանիչներ (ռուս.՝ биогенные горные породы, անգլ.՝ biogenic rocks, organic rocks, biolithes; գերմ.՝ biogene Gesteine, organogene Gesteine, Biolithe), բիոգեն խթանիչներ, կենսաբանական ակտիվությամբ օժտված նյութեր, որոնք որոշակի պայմաններում առաջանում են բուսական և կենդանական հյուսվածքներում։ Կենսածին խթանիչների մասին ուսմունքն առաջինը մշակել է խորհրդային ակնաբան Վ. Ֆիչատովը։ Կենսածին խթանիչների քիմիական բաղադրությունը և ազդեցության մեխանիզմը պարզաբանված չեն։

Կենսածին խթանիչներ պարունակող պատրաստուկները ստացվում են բուսական և կենդանական ծագում ունեցող հյուսվածքները անբարենպաստ պայմանների (սառեցում, երկարատև մթություն, ռենտգենյան կամ ուլտրամանուշակագույն ճառագայթներ) ազդեցությանը ենթարկելով, ինչպես նաև տորֆից, լիմանային ցեխից են։ Վերջիններիս մեջ կենսածին խթանիչների առկայությունը պայմանավորված է մեռած միկրոֆլորայով և միկրոֆաունայով։

Թողարկվում են կենսածին խթանիչներ. պարունակող մի շարք պատրաստուկներ, հալվեի հեղուկ մզվածք, հալվեի լինիմենտ, ֆիբսեն։ Հիշյալ պատրաստուկները նշանակվում են քրոնիկական բորբոքումների, կազմափոխման և ապաճման պրոցեսների ժամանակ։ Կենսածին խթանիչների կիրառումը դրական արդյունք է տալիս աչքի տարբեր հիվանդությունների, ստամոքսի խոցի, մաշկի տրոֆիկ խոցերի ժամանակ։

Անասնաբուծության մեջ կենսածին խթանիչներ. պարունակող պատրաստուկներն օգտագործվում են բուժիչ նպատակով (երկարատև, չապաքինվող վերքերի, խոցերի, էկզեմաների, ոսկրերի կոտրվածքների, մաստիտների և այլնի դեպքում), ինչպես նաև մատղաշների աճի խթանման, գյուղատնտտեսական կենդանիների բազմապտղաբերության, արտադրողականության բարձրացման համար։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Вернадский В. И. Химическое строение биосферы Земли и ее окружения. — Наука, 2001. — 371 с. — ISBN 5-02-004361-3
  • Лаппо, А. В Следы былых биосфер, или Рассказ о том, как устроена биосфера и что осталось от биосфер геологического прошлого. — 2-е издание. — Знание, 1987. — 208 с.</ref>
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 372