Կենսաբազմազանության չափումը
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կենսաբազմազանությամբ ավելի հարուստ են խոնավ տրոպիկական անտառները, կորալյան գաղութները, տրոպիկական հսկայական լճերն ու մեծ խորություններով օվկիանոսները։ Կենսաբազմազանությունծծը մեծ է նաև չոր տրոպիկական տարածքներում իրենց տերևաթափվող անտառներով, թփուտներում, սավաննաներում և անապատներում։ Մեծ բազմազանություն ունեն միջերկրածովային կլիմա ունեցող հսկայական տարածքները, ինչպիսին են Հարավային Աֆրիկան, Կալիֆորնիայի հարավը և Ավստրալիայի հարավ-արևմուտքը։ Խոնավ տրոպիկական անտառների բազմազանությունը առաջին հերթին պայմանավորված է միջատների մեծ քանակով։ Կորալյան գաղութներում և օվկիանոսներում գոյություն ունի ավելի մեծ կարգաբանական խմբերով բազմազանություն, իսկ տրոպիկական լճերը տարբերվում են իրենց յուրօրինակ ձկների կազմով։ Համարյա բոլոր խմբերի կենսաբազմազանությունը գնալով մեծանում է տրոպիկների ուղղությամբ։ Օրինակ՝ Թայիլանդում ապրում են կաթնասունների 251 տեսակ, այնինչ Ֆրանսիայում դրանց թիվը հասնում է 93-ի, չնայած այդ երկրների տարածքների մակերեսը համարյա նույնն է։
Ամենամեծ կենսաբազմազնությամբ օժտված են տրոպիկական անտառները։ Չնայած որ դրանք զբաղեցնում են Երկրի մակերեսի ընդամենը 7%-ը, բայց դրանցում է ապրում աշխարհի բոլոր տեսակների կեսից ավելին։ Հաշվարկել են, որ այս անտառներում ապրում են ամբողջ աշխարհի միջատների տեսակների 90%-ը, ծաղկավոր բոլոր բույսերի 40%-ը և 30% այս կամ այն չափով այդ բույսերի հետ կապված թռչուններ։
խխԿորալյան գաղութծծները նույնպես լավ վայր են տեսակների կոնցենտրացիայի համար։ Փոքրիկ կենդանիները՝ պոլիպները, ստեղծում են հսկայական կորալյան էկոհամակարգեր, որոնք իրենց բարդությամբ և կենսաբազմազանությամբ կարող են համեմատվել խոնավ տրոպիկական անտառների հետ։ Աշխարհի ամենամեծ կորալյան գաղութը՝ մեծ բարյերային գաղութը, Ավստրալիայի արևելքում կազմում է 349.000 կմ2 մակերես։ Այստեղ հայտաբերված են ավելի քան 300 տեսակ կորալներ, 1500 տեսակ ձուկ, 4000 տեսակ փափկամարմին, 5 տեսակ կրիա և այն համարվում է բնադրման վայր 252 տեսակ թռչունների համար։ Այստեղ ապրում է ամբողջ աշխարհի ձկնային ֆաունայի տեսակների 8%-ը, չնայած որ այն զբաղեցնում է օվկիանոսի ամբողջ մակերեսի ընդամենը 0.1%-ը։
Կենսաբազմազանությաունը մեծ կախում ունի տարածքի կլիմայից, միջավայրից երկրաբանական տարիքից։ Վերհողային տարածքներում կենսաբազմազանությունը համարյա միշտ մեծանում է բարձրության նվազման, արևի ճառագայթների քանակի մեծացման և անհարթությունների շատացման հետ։ Այն ավելի բարձր է բարդ ռելիեֆով տարածքներում, որը կարող է ապահովել գենետիկական մեկուսացում և հետևաբար նաև տեղային ադապտացիա և մասնագիտացում։