Կենդանիների մորֆոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կենդանիների մորֆոլոգիա (կենդանիների ձևաբանություն)՝ գիտություն, որն ուսումնասիրում է կենդանիների ձևը և կազմությունը անհատական (օնտոգենեզ) և պատմական կամ էվոլյուցիոն (ֆիլոգենեզ) զարգացման ընթացքում։ Կենդանիների մորֆոլոգիան ընդգրկում է անատոմիան, կենդանիների համեմատական կենդանիների մորֆոլոգիան կամ անատոմիան, հյուսվածաբանությունը, բջջաբանությունը, սաղմնաբանությունը։ Համեմատական անատոմիան ուսումնասիրում է օրգանների և դրանց համակարգերի կառուցվածքն ու զարգացումը կենդանիների տարբեր կարգաբանական խմբերի համեմատման միջոցով։ Հետդարվինյան ժամանակաշրջանում համեմատական անատոմիան կորցրել է ինքնուրույն գիտության նշանակությունը և վերածվել կենդանական աշխարհի պատմական զարգացման մասին գիտության բաղադրիչ մասի։ Համեմատական անատոմիայի, սաղմնաբանության և հնէաբանության սինթեզից և մասնակի միաձուլումից ծագել է ֆիլոգենետիկ կամ էվոլյուցիոն մորֆոլոգիան։ Կենդանիների, օրգանների ու հյուսվածքների կառուցվածքի ֆիզիոլոգիական և էկոլոգիական հարմարվածոլթյունն ուսումնասիրում են ֆունկցիոնալ մորֆոլոգիան և էկոլոգիական մորֆոլոգիան։ Հետազոտությունների մորֆոլոգիական մեթոդները լայնորեն կիրառվում են կենսաբանության տարբեր ճյուղերում՝ կենդանաբանության, հնէաբանության և այլնի մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 57 CC-BY-SA-icon-80x15.png