Կենդանական աշխարհի կադաստր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կենդանական աշխարհի կադաստր, կենդանական աշխարհի օբյեկտների իրավական ռեժիմի, քանակական և որակական ցուցանիշների, վիճակի, բնապահպանական, մշակութային և տնտեսական արժեքների, աշխարհագրական ու վարչատարածքային տարածվածության, պաշարների և օգտագործման մասին տեղեկությունների ու տվյալների գրանցման համակարգ։ Կենդանական աշխարհի կադաստր վարում են կենդանիների տեսակների ու համակեցությունների, դրանց ապրելավայրերի քանակական և որակական փոփոխությունների բացահայտման նպատակով։ Կենդանական աշխարհի պետական հաշվառումն իրականացվում է պարբերաբար ոչ ուշ, քան 5 տարին մեկ, անհրաժեշտության դեպքում՝ ՀՀ Կառավարության որոշմամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png