Կենգուրուի դատ

Կենգուրուի դատ (անգլ.՝ kangaroo court), անգլերեն արտահայտություն, որը նշանակում է անօրինական, անարդար դատավարություն, ինքնադատաստան, դատարանի բեմադրում, արդարադատության ծաղրերգություն։ Այս արտահայտությունը հաճախ կիրառվում է դատարանի նկատմամբ, որը, ձևականորեն պահպանելով ընթացակարգը, արագ և նախապես պատրաստված դատավճիռ է կայացնում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմականորեն տերմինը ծագել է Կալիֆոռնիայում (ԱՄՆ) «ոսկե տենդի» ժամանակ և առաջին անգամ թվագրվել է 1853 թվականին[1]։ Ըստ երևույթին` դա նշանակում էր, որ դատական ընթացակարգը շատ արագ է ընթանում՝ ցատկելով կենգուրուի նման[2]։
Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Կենգուրուի դատի» օրինակներ կան շատ երկրներում։ Օրինակ` Իրաքում 1958 թվականին` գնդապետ Աբդուլ-Քերիմ Քասեմի օրոք, դատավարությունը սովորաբար տևում էր 15 րոպե և վերջանում մահվան դատավճռով[3]։
«Կենգուրուի դատը» բնութագրում է նաև[4] Ռասելի միջազգային տրիբունալը՝ Վիետնամում կատարված պատերազմական հանցագործությունների քննության համար[5]։
Ռուսաստանում համանման արտահայտություն է «Շեմյակի դատարանը», իսկ 21-րդ դարում՝ «Բասմանի արդարությունը»։ Նման դատարանի օրինակ կարող է ծառայել նաև 1936-1938 թվականներին ԽՍՀՄ-ում տարածված, այսպես կոչված, «Եռյակի» պրակտիկան, որի դեպքում որոշումները հաճախ ընդունվում էին հեռակա կարգով՝ փաստաթղթերի նվազագույն քանակով կամ առանց փաստաթղթերի, ցուցակների։
Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հորինված տիեզերքում Աստղային ուղին կարդասիական քաղաքակրթության դատական համակարգը կառուցված է «Կենգուրուի դատի» վրա. բոլոր դատավճիռները հայտնի են նախապես, իսկ դատարանը միայն դրա կայացման ձևն է։
Միացյալ Նահանգների Ջորջիա նահանգի իրական դատական նիստի (Ռիկի և Մորտիի կատարմամբ՝ բառ առ բառ) մուլտիկացված Էկրանավորման մեջ Ռիկը, որին մեղադրում են բանտապահի սպանության մեջ, հայտարարում է, որ «Կենգուրիի դատն» է ընթանում, ինչին դատավոր Մորտին ծաղրում է. «Կենգուրիի դատ․․․ մենք Ավստալիայում չենք»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Kangaroo court
- ↑ «kangaroo court» dictionary.com
- ↑ «Хусейну грозит «суд кенгуру»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-09-ին։ Վերցված է 2020-02-19
- ↑ «Israel slammed at Russell Tribunal»։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-10-ին։ Վերցված է 2014-01-09
- ↑ Jens David Ohlin "A Meta-Theory of International Criminal Procedure" - 14 UCLA J. INT'L L. & FOREIGN AFF. 77 (2009) р.101
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Э. Бланкенбург, Х. Шепел. «Мобилизация Европейского Суда». Пер. с англ. И. А. Мейер под науч. ред. Л. В. Бойцовой.//Европейские правовые культуры. № 1 (1). Москва: Юрист, 2002 год. — Стр. 113—150
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կենգուրուի դատը multitran բառարանում(ռուս.)
- Президент радио «Свободная Европа» назвал суд над Носиром Зокировым «судом кенгуру» Archived 2008-09-04 at the Wayback Machine., 31.08.2005