Կելտիկ ֆյուժն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կելտիկ ֆյուժն (անգլ.՝ Celtic fusion «կելտական խառնուրդ»), կելտական մեղեդիներ պարունակող ժամանակակից երաժշտության որոշ ժանրերի ընդհանուր անվանում։ Կելտական երաժշտության տարրերը ակտիվորեն ներգրավվում են ժամանակակից երաժշտության տարբեր ժանրեր։ Շոտլանդական, իռլանդական, անգլիական և աֆրիկյան ավանդույթները ընդգրկող հնագույն ժանրերից է ամերիկյան ժողովրդական երաժշտությունը, որը մեծ ազդեցություն է ունեցել ամբողջ ամերիկյան երաժշտության վրա, այդ թվում նաև քանթրիի, բլյուզի և ռոքնռոլի։