Կեժմարոկի պալատ
Արտաքին տեսք
Կեժմարոկի պալատ | |
---|---|
Երկիր` | Սլովակիա[1] |
Կեժմարոկի (Կեժմարոկյան) պալատը (սլովակ.՝ Kežmarský zámok) գտնվում է Կեժմարոկ քաղաքի արևելյան ծայրում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալատի մասին առաջին անգամ հիշատակվել է 1447 թվականին, երբ այնտեղ է գտնվել Յան Իսկրայի կայազորը։ 1465 թվականին Իմրե Զապոլյային հին պալատի տեղում կառուցեց նոր Գոթական ոճի պալատ։ 1575 թվականին պալատը վերակառուցվեց Վերածնունդի ոճով, իսկ XVII դարում պալատի տարրերի նոր շտկումներ իրականացրեցին իտալացի ճարտարապետները։
Թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը բաց է ամեն օր, ժամը 09:00 -ից մինչև 16:30։ Այցելություն կազմակերպվում է միայն խմբերով։ Խմբի անդամների քանակը պետք է գերազանցի չորս հոգին։ Էքսկուրսիայի սկիզբն ազդարարվում է ժամը 09:00, 10:00, 11:00, 12:00, 13:00, 14:00, 15:00-ն: Տևողությունը կազում է 80 րոպե, տոմսի արժեքը՝ 3 եվրո[2][3]։