Կարսի գրչության կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարսի գրչության կենտրոն, հայերեն ձեռագրերի ստեղծման կենտրոն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի առաջին ձեռագիրը 9-րդ դարի «Կարսի Աւետարանն» է։ Կարսի գրչության կենտրոնում ընդօրինակված 2 ձեռագիր է պահպանվել 13-րդ դարից։ 1280 թվականին Եղբայրիկ գրիչը Կարսին մերձակա Քարահատակ կոչվող վայրում ընդօրինակել է Ավետարան (Մատենադարան, ձեռ. № 2746), որը, ըստ գրիչի հիշատակության, իր ընդօրինակած 16-րդ Ավետարանն է։ 1290 թվականին Հակոբ քահանայի պատվերով հարուստ նկարազարդումերով Ավետարան է ընդօրինակել Հովհաննես գրիչը (Մատենադարան, ձեռ. № 2816)։ 1412 թվականին կարսեցի 2 եղբայրներ գնել ու նորոգման են տվել բերդի ստորոտի այրերից հայտնաբերված մի Ավետարան։ 1553 թվականին Կարսի գրչության կենտրոնում Մաշտոց է ընդօրինակել Հովհաննես գրիչը։ Կենտրոնի գործունեությունն աշխուժացել է հատկապես 17-18-րդ դարերում։ Պահպանվել են գրիչներ Թորոսի, Աթանեսի, Ոսկանի, Մանուելի, Կարապետի, Երեմիայի ընդօրինակած ձեռագրերը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ (կազմ.՝ Լ. Խաչիկան), Ե., 1950։
  • ԺԳ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ (կազմ.՝ Ա. Մաթևոսյան), Ե., 1984։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։