Կարմիր տերևներ
Կարմիր տերևներ ռուս.՝ Красные листья | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | դրամա |
| Թվական | 1958 |
| Լեզու | ռուսերեն |
| Ռեժիսոր | Վլադիմիր Կորշ-Սաբլին |
| Սցենարի հեղինակ | Արկադի Կուլեշով և Այզիկ Կուչար |
| Դերակատարներ | Էդուարդս Պավուլս |
| Կինոընկերություն | Բելառուսֆիլմ |
| Տևողություն | 85 րոպե |
«Կարմիր տերևներ» (ռուս.՝ «Красные листья»), ռեժիսոր Վլադիմիր Կորշ-Սաբլինի գեղարվեստական ֆիլմը, որ նկարահանվել է «Բելառուսֆիլմ» կինոստուդիայում 1958 թվականին[1]։ Պրեմիերան կայացել է 1958 թվականի դեկտեմբերի 8-ին[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գործողությունները ծավալվում են Արևմտյան Բելառուսում, 20-րդ դարի երեսնական թվականների կեսերին։ Վոևոդություններից մեկում բռնկվում է ապստամբություն, որ ճնշվում է ոստիկանության կողմից։ Ինքնապաշտպանության ջոկատների փրկված դրուժիննիկներն ապաստան են գտնում մոտակա անտառներում։
Ընկերների մոտ է գնում կապավորը, որը վիրավորվելուց հետո ստիպված է թաքնվել խուտորներից մեկում։ Հիվանդությունից զառանցելով՝ նա բացահայտում է գաղտնի գրության բովանդակությունը։ Վարձված սադրիչը նրա անունից խոստովանական ցուցմունք է տալիս դատարանում։ Թշնամիներն Անդրեյ Մետելսկուն (նախատիպը՝ Սերգեյ Պրիտիցկի) համարում են յուրային, իսկ յուրայինները՝ թշնամի։
Հագնելով բանակային սպայի համազգեստ՝ Անդրեյը մտնում է դատարանի սրահ և կրակում զրպարտիչի վրա։ Հանդուգն մահափորձի համար նրան դատապարտում են մահապատժի։ Հազարավոր բանվորներ դուրս են գալիս բողոքի ցույցի՝ պահանջելով չեղարկել անարդար դատավճիռը։ Վախեցած իշխանությունները որոշում են փոխել պատիժը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասան | Դեր |
|---|---|
| Էդուարդ Պավլուս | Անդրեյ Մետելսկի |
| Իա Արեպինա | Ստասյա Յանովսկայա |
| Միխայիլ Ժարով | Կազիմիր Շիպշինսկի |
| Կլարա Լուչկո | Յադվիգա Վալևսկայա |
| Եվգենի Կարնաուխով | Գրիգորի Երմալովիչ |
| Գենադի Միչուրին | դատախազ |
| Վլադիմիր Չոբուր | Լեմեշ |
| Վլադիմիր Դեդյուշկո | ձկնորս |
| Ռոստիսլավ Յանկովսկի | Վիկտոր |
| Նիկոլայ Բարմին | Ստիրնի |
| Զդիսլավ Ստոմմա | Ստինկա |
| Ստեպան Բիրիլլո | կսյոնձ |
| Կոնստանտին Ադաշևսկի | փաստաբան |
| Սերգեյ Կարնովիչ-Վալուա | Իգնացի Մոսցիցկի |
| Բորիս Վլադիմիրսկի | |
| Բորիս Կուդրյավցև | հսկիչ |
| Բ. Յամպոլսկի | |
| Նապոլեոնաս Բերնոտաս | «Դեֆենզիվայի» սպա |
| Ալեքսանդր Ժուկով | |
| Գ. Լաուրինավիչուս | |
| Ստեֆանիա Ստանյուտա (տիտրերում նշված չէ) |
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակներ՝ Արկադի Կուլեշով, Այզիկ Կուչար
- Բեմադրող ռեժիսոր՝ Վլադիմիր Կորշ-Սաբլին
- Բեմադրող օպերատոր՝ Յուլի Ֆոգելման
- Կոմպոզիտոր՝ Նիկոլայ Կրյուկով
- Բեմադրող նկարիչ՝ Վլադիմիր Բելոուսով, Արմեն Գրիգորյանց
- Հնչյունային օպերատոր՝ Կ. Բակ
- Ռեժիսոր՝ Ն. Բրիլիանտշչիկովա
- Լենինգրադի Ս. Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոնի նվագախումբ
- Դիրիժոր՝ Յուրի Բելզացկի
- Հագուստների նկարիչ՝ Մ. Բերկովիչ
- Նկարիչ-գրիմարար՝ Վ. Անտիպով
- Խմբագիր՝ Մ. Ֆրայման
- Խորհրդատուներ՝ Ս. Անիսիմով, Ա. Լոզիցկի
- Երգերի կատարղ՝ Էդիտա Պիեխա
- Երգերի տեքստերի հեղինակ՝ Յակով Խելեմսկի
- Տնօրեն՝ Ս. Տուլման
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ցույցի ճնշման տեսարանում նախապատերազմյան զրահապատ ավտոմեքենայի դերը կատարում է БА-64 մեքենան, որն այդ ժամանակ դեռ չէր թողարկվել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Կարմիր տերևներ» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Կարմիր տերևներ» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Красные листья» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
|