Jump to content

Կարմիր Մոսկվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Կարմիր Մոսկվա» օծանելիք և օդեկալոն՝ 2016 թվականի արտադրության

«Կարմիր Մոսկվա» (ռուս.՝ «Красная Москва»), խորհրդային շրջանում հայտնի կանացի օծանելիք, որն արտադրվել է մոսկովյան՝ «Նոր արշալույս» օծանելիքի գործարանի կողմից, որը մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը կոչվել է «Բրոկար և Կո»։ Պարունակում է ավելի քան 60 բաղադրիչ, օծանելիքի պաշտոնական բնութագրի մեջ գրված է. «Նուրբ, տաք, ընտիր բույր՝ նարնջածաղկի երանգով[1]։ Ռուդոլֆ Արկադիևիչ Դրիդմանը իր «Օծանելիք» գրքում, որը հրատարակվել է 1955 թվականին, գրել է. «Կարմիր Մոսկվան նույնացվում է նրբագեղ ջերմության, մեղեդային , առաձգական երգայնության հետ»[2], «Կարմիր Մոսկվա», «օծանելիքը» հիմնականում իրենից ներկայացնելով մանուշակային հավաքածու, իր հոտով բավականին զգացմունքային է, սակայն երանգի փոփոխության և մի շարք ներդաշնակ միջոցների ներմուծման շնորհիվ, ստացել է առանձնահատուկ գեղեցկություն և հարուստ բույր[3], «Կարմիր Մոսկվա օծանելիքը», որը բաղկացած է հիրիկի, մանուշակի, մեխակի խառնուրդներից և դրանց բույրերի ամրապնդման համար օգտագործվել է նաև հասմիկի բնահյութ»[4]։ Ռենատա Լիտվինովան բնութագրում է այն որպես «քաղցրումեղցր, խտացված, որը ծնում է նորմալ, առողջ կարոտախտ»[5]։ 1958 թվականին նշանավորվել է Բրյուսելի համաշխարհային ցուցահանդեսում ձեռք բերված մրցանակով։

«Կայսրուհու սիրելի փունջ» բույրը արտադրվել է Ռոմանովների տան 300 ամյակի կապակցությամբ, որը նշվել է 1913 թվականին՝ կայսրուհի Մարիյա Ֆյոդորովնայի համար. նա Ալեքսանդր երրորդի կինն էր, վերջինս ֆրանսիացի օճառագործ Ավգուստ Միշելի որդին էր[6][7]։ Վարկածներից մեկի համաձայն՝ որպես հիմք օգտագործվել է 1905 թվականի ֆրանսիական օծանելիք L’Origan Coty[8]։ Բույրի արտադրությունը վերսկսվել է «Նոր արշալույս» գործարանի կողմից 1925 թվականին՝ «Կարմիր Մոսկվա» անվանումով։ «Կայսրուհու սիրելի փունջը» աղբյուրներում հաճախ շփոթում են ավելի հին բույրի՝ «Կայսրուհու փունջը», որը մշակվել է կայսրական տան մատակարար՝ Հենրիխ Բրոկարի կողմից (1836—1900) ոչ ուշ 1882 թվականից[9]։

Ավելի քիչ հավանական վարկածի համաձայն «Կարմիր Մոսկվա» օծանելիքը արտադրվել է 1920-ական թվականների կեսերին՝ Պոլինա Ժեմչուժենայի մասնակցությամբ (ապագա ժողկոմ Վ. Մ. Մոլոտովի կինը) և ուղիղ կապ չունի մինչհեղափոխական բույրերի հետ, քանի որ այդ ժամանակ համապատասխան բաղադրիչները դեռևս օծանելիքի մեջ չեն օգտագործվել[10]։

Տարածված է նաև քաղաքային առասպել «Կարմիր Մոսկվա» և «Շանել No. 5» օծանելիքների բույրերի նմանության վերաբերյալ։ Դրա հետ կապված խորհրդային օծանելիքները կամ մեկնաբանվում են՝ որպես խորհրդային օծանելիքի արտադրության կողմից հայտնի ֆրանսիական բույրի պատճենահանում, կամ հաստատվում է, որ ֆրանսիական օծանելիքը սինթեզվել է Էռնեստ Բոյի կողմից (մինչև հեղափոխությունն աշխատել է Մոսկվայում) «Կայսրուհու փունջ» օծանելիքի հիման վրա[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Химия и жизнь, 1973, № 4. С. 78, статья «Летучий пленни»
  2. Фридман Р. А. Парфюмерия, Пищепромиздат, 1955, էջ 63—71.
  3. Фридман Р. А. Парфюмерия, Пищепромиздат, 1955, էջ 95—97.
  4. Фридман Р. А. Парфюмерия, Пищепромиздат, 1955, էջ 101—103.
  5. «Низкопоклонство перед запахом». Ъ-Деньги. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
  6. «Каталог фабрики «Новая Заря»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 17-ին.
  7. О. Деркач, В. В. Быков. Книга века. Вагриус, 2000.
  8. «Парфюмерия и парфюмеры». Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
  9. 9,0 9,1 «Первый секрет «Шанель № 5»». Ъ-Деньги. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
  10. «Духи «Красная Москва»: аромат легенды». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]