Կարեն Առաքելյան (ազատամարտիկ)
(Վերահղված է Կարեն Վահիկի Առաքելյանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Առաքելյան (այլ կիրառումներ)
Կարեն Վահիկի Առաքելյան | |
---|---|
14 մարտի, 1965 - 12 մարտի, 1992 | |
Ծննդավայր | ![]() |
Մահվան վայր | ![]() |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ | ![]() ![]() |
Կարեն Առաքելյան (14 մարտի, 1965, Ստեփանակերտ - 12 մարտի, 1992, Բաշ Գյունեփայա), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարեն Առաքելյանը ծնվել է 1965 թ. մարտի 14-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է թիվ 3 միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Արցախյան ազգային ազատագրական պայքարի ակտիվ մասնակից էր։ Ծառայել է թիվ 1 վաշտում, մասնակցել է Շահումյանի, Կրկժանի, Մալիբեկլուի, Խոջալուի, Լեսնոյեի, Ջամիլլուի, Սրխավենդի, Մանիքլուի և այլ բնակավայրերի համար մղված մարտերին։ Զոհվել է 1992 թ. մարտի 12-ին Բաշ-Գյունեփայա գյուղի մատույցներում ծավալված մարտում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով և ՀՀ Արիության մեդալով։ Ամուսնացած էր, ունի մեկ տղա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Կարեն Առաքելյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2014-03-09