Կարեն Թամազյան
Jump to navigation
Jump to search
Կարեն Թամազյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 30, 1973 (46 տարեկան) |
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Երևանի քաղաքապետարան, ՀՀ ՖՆ և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Քաղաքական կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Կարեն Ռազմիկի Թամազյան (սեպտեմբերի 30, 1973, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1991-1996 թթ. - սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։
- 1996-1999 թթ. - սովորել և ավարտել է Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրան։
- 2006-2008 թթ. - սովորել և ավարտել է Երևանի Հյուսիսային համալսարանը։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1990 թ. - աշխատել է Կիրովականի «Ավտոմոտիկա» գործարանում որպես էլեկտրական սարքերի հավաքողի աշակերտ, ապա՝ էլեկտրական սարքերի 1-ին կարգի հավաքող։
- 1995 թ. - ՀՀ Գերագույն խորհրդի սոցիալ-տնտեսական բաժնի ավագ խորհրդատու։
- 1996 թ. - Երևանի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի առաջին կարգի մասնագետ։
- 1996-1998 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ-գլխավոր գանձապետի գլխավոր խորհրդական։
- 1998-1999 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի օգնական։
- 1999 թ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տրանսպորտի, կապի և ճանապարհային տնտեսության ծրագրերի վարչության պետի տեղակալ։
- 1999-2002 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի վիճակախաղերի և խաղային գործի կարգավորման վարչության պետի տեղակալ-բաժնի պետ։
- 2002 թ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի վիճակախաղերի և խաղային գործի կարգավորման վարչության պետի տեղակալ։
- 2002 թ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ֆինանսական շուկայի զարգացման և արժութային կարգավորման բաժնի պետ։
- 2002-2008 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ֆինանսական շուկայի զարգացման և արժութային կարգավորման վարչության պետ։
- 2007-2008 թթ. - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս։
- 2007-2008 թթ. - «Գլաձոր» կառավարման համալսարանի դասախոս։
- 2008-2011 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետ։
- 2011-2013 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության լիցենզավորման գործակալության պետ։
- 2013 թ. մայիս-սեպտեմբեր ամիսներին եղել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար։
- 2013 թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար[1]։
- 2014 թ. մայիսի 29-ին ՀՀ կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ մարմնի վերակազմակերպման և կառուցվածքային փոփոխության հետևանքով քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում առաջացած նոր պաշտոններում 15-օրյա ժամկետում նշասնակում չկատարելու համար[2]։
- 2016 թվականին ՀՀ վարչապետի 937-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ[3]:
Ամուսնացած է։ Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ԹԱՄԱԶՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ ԹԱՄԱԶՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «Կարեն Թամազյանը նշանակվել է Ֆինանսների նախարարի տեղակալ»։ Առավոտ - Նորություններ Հայաստանից։ Վերցված է 2016-10-21