Կարեն Ավագյան (ծանրորդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարեն Ավագյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 12, 1999(1999-05-12)[1] (24 տարեկան)

Կարեն Ավագյան (մայիսի 12, 1999(1999-05-12)[1]), հայ ծանրորդ։ 2021 թվականին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայացած ծանրամարտի Եվրոպայի 2021 թվականի առաջնության ոսկե մեդալակիր մինչև 89 կգ քաշային կարգում[2][3], 2019 թվականին Ռումինիայի Բուխարեստ քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի 2019 թվականի պատանիների և Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր մինչև 89 կգ քաշային կարգում[4], Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի 2021 թվականի պատանիների և Մ23 առաջնության ոսկե մեդալակիր[5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Կարեն Ավագյանն առաջին անգամ հանդես է եկել Եվրոպայի պատանեկան առաջնությունում, որտեղ գրավել է առաջին տեղը՝ 330 կգ արդյունքով։ Հանդես է եկել մինչև 85 կգ քաշային կարգում։ Նույն թվականին պատանիների աշխարհի առաջնությունում նա 318 կգ արդյունքով գրավել է երրորդ տեղը։

2017 և 2018 թվականներին հանդես է եկել Եվրոպայի երիտասարդների առաջնություններում և երկու անգամ էլ զբաղեցրել է 4-րդ տեղը՝ նախ մինչև 85 կգ, ապա մինչև 94 կգ քաշային կարգում։

2021 թվականի ապրիլին Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությունում, մինչև 89 կգ քաշային կարգում Կարեն Ավագյանը 375 կգ արդյունքով գրավել է ամփոփիչ առաջին տեղը և դարձել Եվրոպայի չեմպիոն։ «Պոկում» վարժությունում նա կարողացել է փոքր ոսկե մեդալ նվաճել 175 կգ արդյունքով, իսկ «հրում» վարժությունում 200 կգ քաշով նվաճել է փոքր արծաթե մեդալ[6][7]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի առաջնություններ
Արդյունք Քաշ Տարի Վայր Պոկում Հրում Ընդհանուր
1st մինչև 89 կգ 2021 Մոսկվա, Ռուսաստան 175,0 200,0 375,0

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վայր Մրցաշար Պոկում Հրում Արդյունք Տեղ
1 2 3 Տեղ 1 2 3 Տեղ
Եվրոպայի ծանրամարտի առաջնություն
2021 Ռուսաստան Մոսկվա, Ռուսաստան մինչև 89 կգ 165 170 175 1st 200 204 204 2nd 375 1st

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.iwf.net/results/athletes/?athlete&id=13408
  2. Oliver, Brian (2021 թ․ ապրիլի 8). «Dekha benefits from Valentin's absence to win controversial European Weightlifting Championships gold». InsideTheGames.biz. Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
  3. «Results Book» (PDF). 2021 European Weightlifting Championships. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 29-ին.
  4. «Results Book» (PDF). 2019 European Junior & U23 Weightlifting Championships. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
  5. «2021 European Junior & U23 Weightlifting Championships Results Book» (PDF). European Weightlifting Federation. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.
  6. Կարեն Ավագյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում
  7. Սպասված հաղթանակ էր․ Կարեն Ավագյան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]