Կարեն Ալեքյան (արվեստագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարեն Ալեքյան
Կարեն Ալեքյան.jpg
Ծնվել է փետրվարի 20, 1975(1975-02-20) (42 տարեկան)
Ծննդավայր Գյումրի
Քաղաքացիություն Հայաստանի Հանրապետություն
Ազգություն հայ
Կրթություն Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա
Մասնագիտություն Կերպարվեստ, եռաչափ գրաֆիկա, դիզայն
Կայք en.gravatar.com/karenalekyan15

Կարեն Ալեքյան (փետրվարի 20, 1975, Գյումրի, Հայաստան), հայ նկարիչ-գրաֆիկ, մեդիա արվեստագետ, ֆուտուրիստ: 1998-2004 թթ սովորել և ավարտել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան:


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբրև ժամանակակից արվեստագետ, նրա արվեստը արտացոլում է աշխարհի սոցիալ-քաղաքական պատկերը և գլոբալ տեխնոլոգիական, գիտական, մշակութային զարգացումները: Ժամանակակից Արվեստը զարգացող տեխնոլոգիաների, գիտության, փոփոխվող կեցության անբաժան մասն է, որն արծարծում է համաշխարհային արդիական շատ փոփոխություններ, էկոլոգիայի, շրջակա միջավայրի պահպանման անհրաժեշտությունը: Մի գաղափարախոսություն, որը հասարակությանը «կուղեկցի» դեպի ապագայի Ունիվերսալությունը: Ուստի զարգացող տեխնոլոգիաները, այլընտրանքային էներգոռեսուրսները էկոլոգիական մաքրության, ապագայի ստեղծման միակ երաշխավորներն են այսօր: Իր համոզմամբ, ժամանակակից արվեստի կոնտեքստում պիտի լինի ոչ թե անկատար անցյալի, այլ կանխատեսվող Ապագայի գաղափարախոսությունը:

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվային և մեդիա ստեղծագործող է, աշխատում է նկարչության, թվային արվեստի, եռաչափ գրաֆիկայի, գրքարվեստի, ինստալացիայի, լուսանկարչության և վիդեոարտի ասպարեզներում: Նրա ստեղծագործությունները ցուցադրվում են Հայաստանում և աշխարհի բազմաթիվ երկրներում:[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]