Կարբյուրատորային շարժիչ


Կարբյուրատորային շարժիչ, ներքին այրման շարժիչների տարատեսակներից մեկը արտաքին խառնուրդաձևավորմամբ ու ավտոնոմ բռնկմամբ[1]։
Աշխատանքի սկզբունքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարբյուրատորային շարժիչում բալոններ է լցվում պատրաստի վառելիքագոլորշային խառնուրդը, որը պատրաստվում է, առավել հաճախ հենց կարբյուրատորում, որից էլ հենց գալիս է այս տեսակի շարժիչների անվանումը, կամ գազաօդային խառնիչում, որում վառելանյութի ներարկման ժամանակ ձևավորվում է հատում ծորակ օդի նեչքաշման մասում։ Այսպիսի շարժիչները կոչվում են ներարկումային կամ ինժեկտորային։
Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ տակտերի քանակի[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարբյուրատորային շարժիչները ըստ աշխատանքային ցիկլի տակտերի քանակի բաժանվում են մի քանի խմբի՝ քառատակտ կամ Օտտոյի շարժիչներ. ցիկլը կազմված է չորս տակտերից ներառյալ կոլենվալի չորս կիսապտույտները, կամ երկտակտ, որոնց աշխատանքային ցիկլը ներառում է կոլենվալի երկու կիսապտույտ միաժամանակ առաջացող տարբեր տակտերով։ Վերջինները, շնորհիվ կառուցվածքի ընդհանուր պարզության լայն տարածում են ստացել, որպես մոտոցիկլետների և այլ նմանատիպ պարզություն ու էժանություն պահանջող սարքերի ու փոխադրամիջոցների շարժիչներ. մոտոկուլտիվատորներ, բենզասղոցներ, ավելի ուժեղ դիզելների շարժիչներ և այլն։
Ըստ օդի կամ վեռելանյութի ներմուծման[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարբյուարտորային շրժիչները լինում են մթնոլորտային, որոնցում օդի կամ այրվող խառնուրդի ներմուծումը տեղի է ունենում միայն մխոցի ճնշման տակ, և արտափչման շարժիչներ, որոնցում օդի կամ այրվող զանգվածի ներմուժումը բալոններ տեղի է ունենում ճնշման տակ, որը ստեղծվում է հատում կոմպրեսորով աշխատանքային լիցքավորվածությունը, ինչպես նաև աշխատանքային ծավալը մեծացնելու, ավելի հզոր շարժիչ ստանալու նպատակով։
Կիրառվող վառելանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարբյուրատորային շարժիչում տարբեր ժամանաներում որպես վառելանյութ ծառայել են սպիրտը[2], լուսավորման գազը, պրոպան-բութանային խառնուրդը, էթիլսպիրտը, կերոսինը, լիգրոինը, բենզինն ու նրանց խառնութդները։ Հատկապես լայն տարածում են ստացել բենզինային ու գազային կարբյուրատորային շարժիչները։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Большая Советская Энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 11. Италия — Кваркуш. 1973. 608 стр., илл.; 39 л. илл. и карт. 1 карта-вкл. (стб. 1215)
- ↑ Большая Советская Энциклопедия. Гл. ред. Б. А. Введенский, 2-е изд. Т. 20. Кандидат — Кинескоп. 1953. 644 стр., илл.; 55 л. илл. и карт. (стр. 155)