Տուրբոկոմպրեսոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տուրբոկոմպրեսոր,

  1. Տուրբոկոմպրեսորային շարժիչի հիմնական ագրեգատ, որը բաղկացած է մեխանիկորեն միմյանց հետ կապված կոմպրեսորից և գազային տուրբինից։ Երբեմն տուրբոկոմպրեսորը օգտագոր ծում են ներքին այրման մխոցավոր շար ժիչի մակափչման համար, այդ դեպքում շարժիչի արտանետած գազերն ընդար ձակվում են տուրբինում, որը պտտման մեջ է դնում գլաններին մատուցվող օդի ճնշումը բարձրացնող կոմպրեսորը։
  2. Թիակավոր կոմպրեսոր (կենտրոնախույս կամ առանցքային)՝ գազի սեղմման և մատուցման համար, ապահովում է մեծ օ․գ․գ․ (մխոցավոր կոմպրեսորի համեմատ) և բացառում մատուցվող գազի ճնշման բաբախումները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png