Կարապետ (անձնանուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարապետ (այլ կիրառումներ)
Կարապետ
Կարապետ
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Նշանակությունառաջնորդ, թագավորի առջևից գնալով ճանապարհ բաց անող
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Փաղաքշական ձևերԿարպիս, Կրպե, Կրպո, Կարո
ՉշփոթացնելԿարապետ
Կապված հոդվածներ«Կարապետ» սկսվող էջեր
 Karapet (given name) Վիքիպահեստում

Կարապետ, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն կարապետ բառից, որ նշանակում է «առաջնորդ, թագավորի առջևից գնալով ճանապարհ բաց անող» (ակնարկությամբ Հովհաննես Մկրտչի)։ Անվան համազորն է հունարեն Πρόδρομος անունը, որը թարգմանաբար նշանակում է «առաջնորդ»։ Այս անվամբ հայտնի է Թեոդոր Պրոդրոմոսը՝ աշխարհաբար հունարենի առաջին հեղինակը (12-րդ դար)։

Կարապետ անունը սկսվել է գործածվել 11-րդ դարից։ Անվան կրճատ ձևերն են՝ Կարպիս, Կրպե, Կրպո, Կարո[1]։

Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարապետ արքեպիսկոպոս, առաջնորդ Վարագա վանքի, 1111 թվական[2]։
  • Կարապետ, հայր Գեորգի և Կարճիկի, պապ Աղվանից Ստեփաննոս կաթողիկոսի և Գագիկ-Գրիգորի, որ Աղվանից կաթողիկոս օծվեց 1139 թվականին[3]։
  • Կարապետ, միջագետցի գեղջուկ քահանա։ Հուսիկ և Գեորգ վաներեցների հետ միասին իրենց վատ վարքի համար վռնդվելով Շնորհալուց (1166-1173) երեքով Ուռհա գնացին և հայ-հոռոմ դարձան՝ դարձնելով իրենց հետ նաև 400 տուն հայ[4]։
  • Կարապետ, հոգևոր տեսուչ Հոռոմոսի վանքի, 1181 թվական[5][6]։
  • Կարապետ եպիսկոպոս Սասնեցի, փոքր մատենագիր[7]։
  • Կարապետ վարդապետ, միաբան Ս․ Գրիգոր վանից Դարանաղեաց գավառի, 1201 թվական[8]։
  • Կարապետ, հոգևոր եղբայր Առաքել գրչի, ով ընդօրինակեց Ավետարանը՝ Կամխի Եղիվանքում, 1203 թվական[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 583-613 — 682 էջ։
  2. Ձեռագիր Դադեան, Ա․ 8բ
  3. Հայապ․ 388
  4. Շնորհ․ և պրգյ․ 473
  5. Ձեռագիր Վենետիկ Ա․ 395
  6. Շիրակ 27ա
  7. Սասն․ 13
  8. Ձեռագիր Սեբ․ ՀԱ 1924, 247
  9. Ձեռագիր Վենետիկ Ա․ 420