Կարապետ Փաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարապետ Փաշյան
Ծնվել էհունիսի 11, 1946 (73 տարեկան)
ԾննդավայրԼենինական
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ակտիվ շրջաննկարիչ

Կարապետ Պարգևի Փաշյան (1946, հունիսի 11, Լենինական), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը[1]: Հայաստանի նկարիչների միության փոխնախագահն է։

Հեղինակում է գրաֆիկական աշխատանքներ, գեղարվեստական ձևավորումներ, խառը տեխնիկայով արված գործեր՝ համամիութենական կինոփառատոնի (1978 թ.), ծանրամարտի աշխարհի առաջնության (1983 թ.), շախմատի համաշխարհային օլիմպիադայի (1996 թ.), ՀՀ անկախացման հանրաքվեի (1991 թ.), Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված, շախմատի համաշխարհային մրցաշարի (2001 թ., բոլորը՝ Երևան)։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարվա լավագույն աշխատանքի մրցանակ, ՀՆՄ, 1979

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007