Կարապետ Չեռնովի եկամտաբեր տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարապետ Չեռնովի եկամտաբեր տուն
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Հասցեул. Большая Садовая, 69 / пр. Ворошиловский проспект, 47, литер А, г. Ростов-на-Дону, Россия.
Ճարտարապետական ոճէկլեկտիզմ և էկլեկտիկ ճարտարապետություն
Հիմնադրված է1890
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Կարապետ Չեռնովի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом Карапета Чернова), շենք Դոնի Ռոստովում, որը գտնվում է Բոլշայա Սադովայա փողոցի և Վորոշիլովյան պողոտայի խաչմերուկում։ Կառուցվել է XIX դարի վերջում, ավելի ուշ վերակառուցվել է[1]։ Ներկայումս շենքում տեղակայված է Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանը։ Շենքն ունի մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեռնովի (ձախից) և Մելքոնով-Եզեկովի (աջից) տները
Չեռնովի տունը վերնահարկը կառուցելուց հետո

Եռահարկ եկամտաբեր տունը կառուցվել է 1890-ական թվականներին վաճառական Կարապետ Չեռնովի պատվերով։ Ավելի ուշ ճարտարապետ Ֆ. Յասինսկու նախագծով և ինժեներ Գ. Չորչոփյանի ղեկավարությամբ տան հարկերի թիվը հասցվել է հինգի։

Եկամտաբեր տան շինարարության հետ կապված է քաղաքային մի առասպել ձիաբույծ Կարապետ Չեռնովի և բրդավաճառ Գաբրիել Մելքոնով-Եզեկովի վեճի մասին։ Պարզելու համար, թե նրանցից ով է ավելի հարուստ, վաճառականները որոշել էին դեմ-դիմաց կառուցել երկու եկամտաբեր տուն Բոլշայա Սադովայա փողոցի և Մեծ պողոտայի (Վորոշիլովյան պողոտայի այն ժամանակվա անվանումը[2]) խաչմերուկում։ Վեճում հաղթելու էր նա, ում տունն ավելի շքեղ կլիներ։ Նախ եկամտային տներն ունեին երեքական հարկ, սակայն, երբ XX դարի սկզբին Ռոստովում սկսվեց շինարարական բումը, երկու վաճառականներն էլ որոշեցին տները դարձնել հինգհարկանի։ Ի վերջո, Մելքոնով-Եզեկովի տան գմբեթը մի քանի մետր բարձր դուրս եկավ։ Գմբեթի վրա նոր բան կառուցել Չեռնովը չէր կարող, և այդ ժամանակ նրա տան տանիքին տեղադրվեցին սյուներ։ Այդ առանձնահատկության պատճառով քաղաքացիները նրա տունն անվանեցին «հենարանների վրա սյուներով տուն»։

Մինչև 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունը եկամտաբեր տան տարածքները վարձակալել էին Սանկտ Պետերբուրգի միջազգային առևտրային բանկը, Փոխադարձ վարկի առևտրականների ընկերությունը, Գյուղատնտեսական բանկը և ատամնաբույժ Մ. Մ. Սաբսովիչը։

1920-ական թվականներին Չեռնովի տունը պետականացվեց։ Առաջին հարկում բացվեցին խանութներ, իսկ մնացած հարկերում տեղակայվեցին Աշխատանքի պալատը, «Դինամո» մարզական ընկերությունը, «Սևկավսնաբսբիտը» և այլ հաստատություններ։ 1931 թվականին շենքը տրվեց ֆինանսատնտեսական ինստիտուտին։

Չեռնովի տունը լրջորեն տուժել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ 1950-ական թվականների վերջում այն վերակառուցվել է ճարտարապետներ Մ. Իշունինի և Գ. Պետրովի նախագծով, բայց արդեն առանց տանիքի սյուների։ Մելքոնով-Եզեկովի տունը պատերազմի ժամանակ հիմնովին ավերվել է և այլևս չի վերականգնվել[3]։

1970-ական թվականներին շենքի հյուսիսային կողմից կցակառուցվել է յոթհարկանի մասնաշենք։

1964 թվականին ֆինանսատնտեսական ինստիտուտը վերանվանվել է ժողովրդական տնտեսության ինստիտուտ։ Ներկայումս շենքը զբաղեցնում է Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանը։

Ճակատի ձևավորումը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Есаулов Г. В., Черницына В. А. Архитектурная летопись Ростова-на-Дону. — 2-е изд.. — Ростов-на-Дону, 2002. — С. 98—101. — ISBN 5-8456-0489-3
  2. «Ворошиловский проспект (а также Столыпина и Карла Маркса)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
  3. «Осколки прекрасного». rostov-dom.info. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 21-ին.