Ալբերտ Կարապետյան
Appearance
(Վերահղված է Կարապետյան Ալբերտ Ռուբենիից)
Ալբերտ Ռուբենի Կարապետյան | |
---|---|
1972 հուլիսի 19 - հունվարի 10, 1994 (տարիքը 21) | |
Ծննդավայր | Ստեփանակերտ |
Մահվան վայր | Վարանդա |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ | ՀՀ «Արիության համար» մեդալ |
Ալբերտ Ռուբենի Կարապետյան (1972 հուլիսի 19, Ստեփանակերտ, 1994 հունվարի 10, Աղդամի շրջան), հայ ազատամարտիկ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1972 թվականի հունիսի 19-ին, Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է թիվ 9 միջնակարգ դպրոցը։ Աշխատել է կոշկի ֆաբրիկայում։ Անդամագրվել է ԻՊՈՒ-ի թիվ 9 վաշտում։ Մարտական մկրտությունը ստացել է Կրկժանում։ Վիրավորվել է Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի ազատագրման ժամանակ։ Մասնակցել է բազում մարտերի[1]։
Զոհվել է 1994 թվականի հունվարի 10-ին Վարանդայում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արցախյան պատերազմի թանգարանի կայք(չաշխատող հղում)