Կարաչի (առողջարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարաչի (այլ կիրառումներ)

Կարաչի, ցեխաբուժական առողջարան, ՌԴ Նովոսիբիրսկի մարզում։ Գտնվում է Բարաբինսկի դաշտավայրի հյուսիսում, Նովոսիբիրսկից 394 Կմ հեռու։ Ամառը տաք է (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 19 °C), ձմեռը՝ ցուրտ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ -19 °C), տարեկան տեղումները՝ 270 մմ։ Բուժիչ միջոցները. տղմոտ ցեխը՝ ծծմբաջրածնի մեծ պարունակությամբ և Կարաչի լճի քլորիդ-սուլֆատային նատրիում-մագնեզիումային բնական աղաջուրը և հանքային ջուրը։ Բուժվում են հենաշարժական ապարատի, ծայրամասային նյարդային համակարգի, մարսողության օրգանների և գինեկոլոգիական հիվանդություններով տառապողները։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 304