Կարակոյուն գյուղատեղիի խաչքարեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարակոյուն (Ջղին) գյուղատեղիի Խաչքարերը
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանԱրարատի մարզ Այգավան
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակվնասված
Լայնություն0,85 մ
Բարձրություն1,57 մ
Զարդաքանդակի նկարագրությունմիջնադարյան խաչքարագործության
ՆյութՀայկական տուֆ
ԱրձանագրությունԿԱՄ[ԱԻՆ] Ա/ՍՏՈՒԾՈ/Յ ԿԱՆԳՆԵՑԻ Խ/Ա/ՉԵՐՍ, ՇԻՆԵՑԻ ԳԵՂՍ։ ՀԱՍԱՆ ՓԱՀՃԱՀԷՆ ՍԱԻՈՒԼՂԱՐ Է։ ԹՎԻՍ Ռ/=1551Թ./ ԻՇԵՑԷՔ Խ/Ա/Չ/ՏՈՒՐ /ԳԾ/ՈՂ/Ս

Կարակոյուն (Ջղին) գյուղատեղիի Խաչքարեր[1]՝ գտնվում է Արարատի մարզի գյուղ Այգավան Վեդի գետի ձախ կողմում, հուշարձանները վերագրվում են 9-ից 17-րդ դարերի։ Այստեղ պահպանվել են նաև 10-րդ դարի երկու գերեզմանոցներ իրենց տապանաքարերով։ Գյուղատեղիի հարավային կողմում՝ Խաչի ձոր տանող ճանապարհին, կան նաև տեղահան արված արձանագիր ու տասնյակ գեղաքանդակ խաչքարեր։

Այստեղ հայտնաբերվել է միջնադարյան խաչքարագործությանը բնորոշ տարրերով բազալտե երկու խաչքարերը։ Խաչքարերից մեկն ունի 1,57 մ բարձրություն, 0,85 մ լայնություն և 0,30 մ հաստություն։ Կերտել է Խաչատուր քարգործը։ Հյուսիսային կողին կա 12 տողանի արձանագրություն.

«ԿԱՄ [ԱԻՆ] Ա/ՍՏՈՒԾՈ/Յ ԿԱՆԳՆԵՑԻ Խ/Ա/ՉԵՐՍ, ՇԻՆԵՑԻ ԳԵՂՍ։ ՀԱՍԱՆ ՓԱՀՃԱՀԷՆ ՍԱԻՈՒԼՂԱՐ Է։ ԹՎԻՍ Ռ/=1551Թ./ ԻՇԵՑԷՔ Խ/Ա/Չ/ՏՈՒՐ /ԳԾ/ՈՂ/Ս»

Ըստ ուսումնասիրողների՝ արձանագրության մեջ ակնարկված Հասան Փահճան դա Հասան բեկն է, իսկ «սաւուլղար»-ը 14-18-րդ դարերի․ արևելքում տարածված հողատիրական իրավունքի ձև է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. hushardzantest. ««ԿԱՐԱԿՈՅՈՒՆ» (ՋՂԻՆ) ԳՅՈՒՂԱՏԵՂԻԻ ԽԱՉՔԱՐԵՐԸ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 12-ին.