Կատեգորիայի քննարկում:Օդաչուները Ղարաբաղյան ազատագրական պատերազմում

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ողջույն, այս կատեգորիայի անվանումը անհրաժեշտ է փոխել։ Առայժմ անվանման ընտրության հարցում դեռ չեմ կողմնորոշվել, ցանկալի է այլ կարծիքներ իմանալ։ Ներկայիս անվանումը Արցախյան թեմատիկայի կատեգորիաների ծառում չի տեղավորվում լիարժեքորեն։--Գարդմանահայ (քննարկում) 09։09, 12 Փետրվարի 2014 (UTC)

Առաջարկում եմ Ղարաբաղյան ազատագրական պատերազմի օդաչուներ։ --Lilitik22 (քննարկում) 09:24, 12 Փետրվարի 2014 (UTC)
Կողմ, բայց ստեղ արաջանում է հակասություն Վիքիյում ընդունված պարերազմի անվավմանի հետ - Արցախյան ազատամարտ։ Գուցե արժի վերանվանել հիմնական հոդվաջ {Ղարաբաղյան ազատագրական պատերազմ} և մցնել համապատասխան փոփոխություններ թեմայի մնացաց հոդվածներում։ - Kareyac (քննարկում) 10:27, 12 Փետրվարի 2014 (UTC)
Ձեր երկուսի առաջարկները միավորելով կունենանք հետևյալը՝ {{Կատեգորիա:Արցախյան ազատամարտի հայազգի օդաչուները}}, որը կլինի {{Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ}}-ի ենթակատեգորիա:--Գարդմանահայ (քննարկում) 16:47, 12 Փետրվարի 2014 (UTC)
Դեմ Պարերազմների ժականակ մասնակիցներ բաժանվում էն ոչ թե ըստ ազգի այ ըստ կողմերի։ Լիլիթի տարբերակ լավագույն է։ - Kareyac (քննարկում) 07:06, 13 Փետրվարի 2014 (UTC)
Հարգելի Kareyac, Դուք իրո՞ք կարծում եք, որ Արցախյան պատերազմում կողմերը չէին բաժանվել ըստ ազգությունների: Ես այդպես չեմ մտածում: Ավելին կասեմ,կողմերը նաև ըստ կրոնական համոզմունքների էլ էին բաժանված, անգամ ըստ կուսակցական պատկանելիության: Եթե Ձեր առաջարկածով լինի, ապա նույն կատեգորիայում կհայտնվեն և՛ Արծվաշենի հայ բնակչությանը տարհանած հայ օդաչուները, և՛ Ստեփանակերտը ռմբակոծած Թուքրիայի օդուժի օդաչուները կամ էլ ուկրաինացի ու ռուս օդաչուները, ովքեր ևս ռմբակոծում էին Ստեփանակերտը և այլ բնակավայրեր: Կարելի է մի հատ ունենալ Արցախյան պատերազմի օդաչուներ կատեգորիա, որի մեջ կմտնեն Արցախյան ազատամարտի հայազգի օդաչուներ և Արցախյան պատերազմի օդաչուներ ադրբեջանական կողմից կատեգորիաները:--Գարդմանահայ (քննարկում) 09:52, 13 Փետրվարի 2014 (UTC)
Հարգելի Գարդմանահայ, այո, ես կարձում եմ, որ "Արցախյան պատերազմում կողմերը չէին բաժանվել ըստ ազգությունների"։ Ես տեսել եմ նույն ազգության ներկայացուցիչներին տարբեր կողմերում։ Նորից եմ կրկնում. պարերազմների մասնակիցներ բաժանվում էն ըստ կողմերի։ Բաժանել ըստ կրոնի այս դեպթում համարում եմ սխալ, քանի որ պատերազմը չուներ կրոնական պատճարներ։ Բաժանեք ըատ կողմերի, ոչ թե ըստ ազգության, հակառակ դեպքում մենք կունենանք տարբեր կողմերում կռվաջ նույն ազգության ներկայացուցիշներին, ինչը, ինչքան ես հասկացա, Ձեզ համար անընդունելի է։ Բաժանեք օդաչուների կատեգորիան 2 հակամարտող կողմերին. հայկական օդաչուներին և ադրբեջանական օդաչուներին նույն ձևով, ինչպես բաժանբած են միուս մասնակիցներ։ - Kareyac (քննարկում) 11:35, 13 Փետրվարի 2014 (UTC)
Ըստ ինձ, ճյուղավորումը պետք է լինի հետևյալը.
  • Արցախյան պատերազմի մասնակիցներ
    • Արցախյան պատերազմի մասնակիցներ հայկական կողմից
    • Արցախյան պատերազմի մասնակիցներ ադրբեջանական կողմից

Եվ նման ճյուղավորման հիման վրա անհրաժեշտության դեպքում (օդաչուներ, տանկիստներ, հրատանավորներ և այլն).

  • Արցախյան պատերազմի օդաչուներ
    • Արցախյան պատերազմի օդաչուներ հայկական կողմից
    • Արցախյան պատերազմի օդաչուներ ադրբեջանական կողմից

--֎ Պանդուխտ 21։56, 16 Մարտի 2014 (UTC)