Կավկասիձեներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կավկասիձեներ (վրաց.՝ კავკასიძები; ռուս.՝ Кавкасидзе), ավելի ուշ՝ Կավկասիձևներ (Кавкасидзевы), վրացա-ռուսական ազնվականական տոհմ, որ հիմնադրվել է վրացի ազնվական Եփրեմ Կալատոզիշվիլիի կողմից, ով ուղեկցում էր վրաց թագաժառանգ Բաքարին՝ 1724 թվականին վերջինիս Ռուսաստան արտաքսման ժամանակ[1]:

Կալատոզիշվիլիների ընտանիքը Վրաստանում հայտնի էր 15-րդ դարից, և հիշատակվում են որպես արքունի ազնաուրներ, այսինքն՝ մանր կալվածատերեր, որ գտնվում էին արքայի անմիջական վասալական իշխանության ներքո։ Արտաքսման տարիներին նրանք ստանում են իշխանի տիտղոս և սկսում կոչվել Կավկասիձեներ։ 1741 թվականին ընտանիքն ընդունում է ռուսական գերիշխանությունն ու տոհմական կալվածք ստանում Չեռնիգովի նահանգում[2]:

Կավկասիձեների տոհմը չպիտի շփոթել միջնադարյան Վրաստանում գոյություն ունեցած Կավկասիձե ընտանիքի հետ, որ ապրել է Տայքի կյուրոպաղատությունում 11-15-րդ դարերում։ Նրանց իշխանության ներքո էր գտնվում Օխտա եկեղեցին, իսկ նրանց ավերված ամրոցի ավերակները մինչ օրս էլ պահպանվում են և գտնվում են արևելյան Թուրքիայում[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cyril Toumanoff (1967). Studies in Christian Caucasian History, p. 273. Georgetown University Press.
  2. Brockhaus and Efron Encyclopedic Dictionary., 1906.
  3. Djobadze, Wachtang Z. (1992), Early Medieval Georgian Monasteries in Historic Tao, Klarjet'i, and Šavšet'i, pp. 174–175. F. Steiner, ISBN 3-515-05624-6