Կառլոս Մելքոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելքոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կառլոս Մելքոնյան
Carlos Melconian
Դրոշ
Դրոշ
Արգենտինայի Ազգային բանկի նախագահ
 դեկտեմբերի 23, 2015
Նախորդող Խուան Իգնասիո Ֆորլոն
 
Կուսակցություն՝ Հանրապետական առաջարկ
Կրթություն՝ Բուենոս Այրեսի համալսարան
Տորկուատո դի Տելյա համալսարան
Մասնագիտություն՝ տնտեսագետ
Ծննդյան օր նոյեմբերի 6, 1956
Ծննդավայր Վալենտին Ալսինա, Արգենտինա Արգենտինա
Քաղաքացիություն  Արգենտինա

Կառլոս Մելքոնյան (նոյեմբերի 6, 1956(1956-11-06), Վալենտին Ալսինա, Լանուս, Բուենոս Այրես, Արգենտինա), հայկական ծագմամբ արգենտինացի տնտեսագետ և քաղաքական գործիչ։ 2015 թվականի դեկտեմբերի 23-ին նախագահ Մաուրիսիո Մակրիի կողմից նշանակվել է Արգենտինայի Ազգային բանկի նախագահ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուենոս Այրեսի համալսարանում ստացել է տնտեսագետի որակավորում, իսկ Տորկուատո դի Տելյա համալսարանում տնտեսագետի մագիստրոսի կոչում[2]։

1986 թվականին զբաղեցնում էր Արգենտինայի Կենտրոնական բանկի արտաքին պարտքերի բաժնի պետի պաշտոնը։ Այդ պաշտոնում ստորագրել և հոգաբարձուների խորհրդին է ուղարկել 480/161 զեկույցը, որտեղ խնդրում էր անվավեր համարել 1980-ական թվականների սկզբներին որոշ անհատների կողմից վերցված արտաքին պարտքի հետաքննությունը[3]։

1980-ական թվականներին աշխատել է նաև Համաշխարհային բանկում որպես մասնավոր խորհրդատու։ Արգենտինայի նախկին նախագահ Կառլոս Մենեմի տնտեսական խմբի անդամն էր, երբ վերջինս 2003 թվականի նախագահական ընտրություններին կրկին դրեց իր թեկնածությունը։ Ներկայումս «Հանրապետական առաջարկ» կուսակցության անդամ է, որը ղեկավարում է նախագահ Մաուրիսիո Մակրին։

Ղեկավարել է Արգենտինայի Կենտրոնական բանկի արտաքին գործերի ենթաբաժինը և տնտեսական հետաքննությունների բաժինը, մասնակցել է արգենտինական արտաքին պարտքին առնչվող բանակցություններին։ Դրանից հետո հիմնել է սեփական խորհրդատվական ընկերությունը[4]։

2002 թվականին Էդուարդո Դուալդեի նախագահության ժամանակ առաջարկ է ստացել զբաղեցնել երկրի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, սակայն հրաժարվել է[5]։ Հաջորդ տարի Մենեմի հաղթանակից հետո ընդունել է առաջարկը[6]։

2007 թվականին եղել է սենատորի թեկնածու Մաուրիսիո Մակրիի «Հանրապետական առաջարկ» կուսակցությունից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «El jefe de Estado participó de la asunción del presidente del Banco Nación». casarosada.gob.ar. Presidencia de la Nación Argentina. Վերցված է 23 de diciembre de 2015-ին.
  2. «Melconián cree que Cavallo no tiene un plan sino una reforma impositiva», artículo en el diario La Prensa (Buenos Aires).
  3. Melconian y la estatización de una millonaria deuda en dólares que favoreció a los Macri
  4. «Conózcanos» Արխիվացված 2015-10-31 Wayback Machine, artículo en el sitio web Mys Consultores (Buenos Aires).
  5. «Carlos Melconian rechazó ocupar el cargo de ministro de Economía» Արխիվացված 2015-12-08 Wayback Machine, artículo del 25 de abril de 2002 en el diario La Nación (Buenos Aires).
  6. «Si gana Menem, Melconián será el ministro de Economía» Արխիվացված 2015-12-04 Wayback Machine, artículo del 30 de abril de 2003 en el diario La Nación (Buenos Aires).