Կառլոս Էսկալերաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կառլոս Էսկալերաս
Ծնվել էօգոստոսի 10, 1958(1958-08-10)
ԾննդավայրՏոկոա, Colón Department, Հոնդուրաս
Մահացել էհոկտեմբերի 17, 1997(1997-10-17) (39 տարեկանում)
Մահվան վայրՏոկոա, Colón Department, Հոնդուրաս
ՔաղաքացիությունFlag of Honduras.svg Հոնդուրաս
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Քաղաքական կուսակցությունԴեմոկրատական միաբանություն կուսակցություն

Կառլոս Էսկալերաս (իսպ.՝ Carlos Escaleras Mejía, օգոստոսի 10, 1958(1958-08-10), Տոկոա, Colón Department, Հոնդուրաս - հոկտեմբերի 17, 1997(1997-10-17), Տոկոա, Colón Department, Հոնդուրաս), հոնդուրասցի քաղաքական գործիչ, բնապահպան-ակտիվիստ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլոս Էսկալերասը ծնվել է 1958 թվականին Խոսե Անդրես Էսկալերասի և Օֆելյա Մեխիայի ընտանիքում: 1990-ական թվականներին Կառլոս Էսկալերասը սկսեց համակարգել գործողությունները հայտնի գործարար Միգել Ֆակուսե Բարխումի դեմ, որը ձգտում էր արմավենու յուղի կորզման գործարան ստեղծել Գուապինոլ գետի մոտ, ինչը հսկայական բեռ կլիներ առնվազն հինգ համայնքների, այդ թվում Տոկու թաղամասերի համար:

Բացի այդ, 1997 թվականին 15-րդ հետևակային գումարտակի գնդապետ Ալդարայի դեմ բողոքի ցույցերի արդյունքում կանխվեց Չապագուայի, Ագուա Ամրիլյայի, Հոնդուրաս Ագուանի բնակիչների ջրամատակարարումը: Նույն տարվա օգոստոսին գնդապետ Ալդարան ահաբեկեց նրան[2]: Այդ ժամանակաշրջանում Էսկալարեսն առաջադրվել էր որպես Տոկոայի քաղաքապետի թեկնածու Դեմոկրատական միաբանություն կուսակցությունից 1997 թվականի ընտրությունների համար:

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականի հոկտեմբերի 18-ին Տոկոայի կենտրոնում գտնվող իր ավտոլվացման սրահ գնալիս Էսկալարեսին երկու անգամ կրակել են:

Հետևանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպանության գործով առաջին կասկածյալների թվում էին Օռլանդո Մարտինեսը, Լուկաս Գարսիա Ալֆարոն և Օսկար Սոսան: Նրանցից 2002 թվականի հոկտեմբերի 16-ին 17 տարվա ազատազրկման դատապարտվեց միայն Լուաս Գարիսիա Ալֆարոն: Հաջորդաբար, քրեական հետախուզության գլխավոր վարչությունը (DGIC) Գարսիա Ալֆարոյից երդմամբ հաստատված գրավոր ցուցմունք ստացավ, որտեղ որպես հեղինակ նշեց Սալոմոն Մարտինեսին, Խուան Ռամոն Սալգադոյին, Ալդո Ավգուստո Ալդանայինն և Միգել Ֆակուսեին:

Սակայն դատավոր Ռոխելիո Կլարայի համար, ով տեղյակ էր դեպքից, այս հայտարարությունը գործի համար ոչ մի արժեք չուներ: Այնուամենայնիվ, Միգել Ֆակուսեին և Իրեն Կաստրոյին մեղադրանք առաջադրվեց, և հետաքննությունը հերքեց նրանց ներգրավվածությունը իրադարձություններին: 2003 թվականի հոկտեմբերի 14-ին Տոկոայի քաղաքացիական դատարանը նրանց ազատ արձակեց:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Palacios Marvin (6 May 2009)։ «Mártires de la lucha ambiental»։ Defensores en línea։ Արխիվացված է օրիգինալից 21 September 2013-ին։ Վերցված է 19 September 2013 
  2. «Organizaciones del Aguán conmemoran 12 aniversario del asesinato del compañero Carlos Escaleras»։ Honduras Laboral։ Վերցված է 19 September 2013