Կառլեն Միքայելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլեն Միքայելյան
Ծնվել էփետրվարի 19, 1953(1953-02-19)[1] (71 տարեկան)
ԾննդավայրՆոր Խարբերդ, Մասիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
ԿուսակցությունՀՀՇ

Կառլեն Կարապետի Միքայելյան (փետրվարի 19, 1953(1953-02-19)[1], Նոր Խարբերդ, Մասիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1976-1977 թթ. - աշխատել է Նոր Խարբերդի կոլտնտեսությունում որպես տեխնիկ։
  • 1977-1978 թթ. - աշխատել է տնային կառավարչությունում որպես տեխնիկ։
  • 1978-1981 թթ. - աշխատել է քաղաքացիական ավիացիայում որպես ինժեներ։
  • 1981-1983 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1983-1986 թթ. - աշխատել է ՀԽՍՀ պետական մատակարարման կոմիտեի Մասիսի բազայում որպես ավագ ինժեներ։
  • 1986-1991 թթ. - աշխատել է թիվ 3 Շարժական մեքենայացված շարասյունում որպես ավագ ինժեներ։

Պետական և քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990 թ. ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր թիվ 220 ընտրատարածքից՝ պաշտոնավարելով մինչև 1995 թ.:
  • 1991 թ. ընտրվել է Մասիսի շրջխորհրդի գործկոմի նախագահ՝ պաշտոնավարելով մինչև 1996 թ.:
  • 1995 թ. հուլիսի 5-ին ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր թիվ 77 ընտրատարածքից՝ պաշտոնավարելով մինչև 1999 թ.: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ։ ՀՀՇ վարչության անդամ։
  • 1999 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ։
  • 2006 թ. ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար։
  • 2010 թ. նոյեմբերի 18-ին ՀՀ կառավարության որոշմամբ 2010 թ. նոյեմբերի 22-ից պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է չորս տարի ժամկետով՝ մինչև 2014 թվականի նոյեմբերի 21-ը[2]։
  • 2012 թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ կառավարության որոշմամբ 2012 թ. նոյեմբերի 1-ից ազատվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]