Կապույտ երկուշաբթի (ամսաթիվ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կապույտ երկուշաբթի (անգլ.՝ Blue Monday) կամ տխուր երկուշաբթի, անվանում՝ տրված հունվար ամսվա՝ սովորաբար երրորդ շաբաթվա երկուշաբթիին, որը համարվում տարվա առավել դեպրեսիվ օրերից մեկը։ Այս հասկացությունն առաջին անգամ հրատարակվել է 2005 թվականի Sky Travel ընկերության մամլո հաղորդագրությունում, որտեղ պնդում էին, որ հաշվել են օրը՝ օգտագործելով հավասարում։ Այն հաշվի է առնում եղանակային պայմանները և վերաբերում է միայն Հյուսիսային կիսագնդին։ Ըստ զուգադիպության՝ Միացյալ Նահանգներում օրը հաճախ համընկնում է Մարտին Լյութեր Քինգի օրվա հետ (դաշնային տոն)։ Այդ իսկ պատճառով հասկացությունն այնտեղ այդքան էլ հայտնի չի։

Գաղափարը համարվում է կեղծ գիտություն[1], որի բանաձևը գիտնականները համարել են անիմաստ։

Ամսաթիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար նշվում է, որ ամսաթիվը համընկնում է հունվար ամսվա երրորդ երկուշաբթի օրվա հետ[2], բայց կարող է նշվել նաև երկրորդ կամ չորրորդ երկուշաբթի օրը։ Առաջին ամսաթիվը հայտարարվել է 2005 թվականի հունվարի 24-ին՝ Sky Travel-ի մամլո հաղորդագրությունում[3]։

Հաշվարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաձևը օգտագործում է բազմաթիվ գործոններ․ եղանակային պայմաններ, պարտքի մակարդակ (մեր վճարունակության և պարտքի կուտակման միջև տարբերություն), Սուրբ Ծննդից, նոր տարվա ձախողումներից սկսած ժամանակը, մոտիվացիայի ցածր մակարդակը և զգացողությունը, որ անհրաժեշտ է ինչ-որ բան անել։ Մի բանաձև կիրառվել է Քլիֆ Արնալի կողմից՝ 2006 թվականին[4]

Որտեղ՝

Tt = ճամփորդելու ժամանակահատված,

D = ձգձգումներ,

C = մշակութային միջոցառումներ վրա ծախսված ժամանակ,

R = հանգստի վրա ծախսված ժամանակ,

ZZ =քնի վրա ծախսված ժամանակ,

St = սթրեսային վիճակում գտնվելու ժամանակահատված,

P = իրերը հավաքելու վրա ծախսված ժամանակ,

Pr = նախապատրաստվելու վրա ծախսվող ժամանակ։

Չափման միավորները սահմանված չեն, քանի որ բոլոր գործոնները ներառում են ժամանակ։ «Բանաձևի» տարածական վերլուծությունը ցույց է տալիս, որ այն խախտում է միատարությունը և հետևաբար անիմաստ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dean Burnett (հունվարի 16, 2012)։ «Blue Monday: a depressing day of pseudoscience and humiliation»։ The Guardian (London)։ Վերցված է հունվարի 20, 2014 
  2. Burnett, Dean (հունվարի 19, 2015)։ «Blue Monday: is it really the most depressing day of the year?»։ The Guardian։ Վերցված է հունվարի 20, 2015 
  3. «Jan. 24 called worst day of the year»։ NBC News։ հունվարի 24, 2005։ Վերցված է մարտի 13, 2007 
  4. Goldacre Ben (դեկտեմբերի 16, 2006)։ «MS = media slut, but CW = corporate whore»։ The Guardian (London)։ Վերցված է հունվարի 21, 2008 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • BBC էջերը մեջբերել են Կապույտ երկուշաբթին 2005 2009 2012