Կաչաղակների ծագումը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաչաղակների ծագումը
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրբալլադ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1890-ականներ
ՎիքիդարանԿաչաղակների ծագումը

Կաչաղակների ծագումը, բալլադ, որը մեզ է հասել Հովհաննես Թումանյանի մշակմամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալլադի հիմքը ժողովրդական է։

Գրվելու ճշգրիտ թվականն անհայտ է[1]։ Ենթադրվում է, որ բալլադը գրվել է 1890-ական թվականներին։

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում պահվում է մի ինքնագիր` «Հին զրույց» ենթավերնագրով։ Բնագիրն ավարտելուց հետո Թումանյանը գրել է` «Թե որտեղից են կաչաղակները. հունական ժողովրդական առասպել»։

Թումանյանի ընտանիքի համար 23 արխիվում պահվում է սևագիր չթվագրված մի հատված, որը շատ նման է հիմնական բնագրի 9-16 և 25-28 տողերին։ Բալլադի երկու տները հեղինակը գրել է թղթի մի երեսին, իսկ մյուս տունը` թղթի հակառակ երեսին։ Առաջին անգամ լույս է տեսել Հովհաննես Թումանյանի գեղարվեստական երկերի 118-119, ապա` Երկերի ժողովածուի առաջին հատորի 492-493 էջերում[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալլադը պատմում է այն մասին, թե ինչպես են մի օր Պիերոսի աղջիկները երգի մրցույթի հրավիրում Օլիմպոսի մուսաներին։ Օլիմպոսի մուսանները շատ լավ էին երգում, իսկ Պիերոսի աղջիկները ճղճղում էին` ինչպես կաչաղակներ։ Որպես պատիժ իրենց համաձարկության համար` աղջիկները վեր են ածվում կաչաղակների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 571.