Կանաչ հարկաչափ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հողմաշարժիչների արտադրած էներգիան իրացվում է կանաչ հարկաչափով

Կանաչ հարկաչափ (անգլ.՝ Feed-in tariff), տնտեսական ու քաղաքական մեխանիզմ, որ միտված է ներդրումների գրավմանը վերականգնվող էներգիայի ոլորտում[1][2]։

Այս մեխանիզմի հիմքում ընկած են երեք հիմնական գործոններ.

  • Ցանցին միանալու երաշխիք
  • Արտադրված էներգիայի սպառման երկարաժամկետ պայմանագրեր
  • Ստացված էլեկտրաէներգիայի արժեքի ավելացում[3][4]։

Միացման հարկաչափերը կարող են փոփոխվել` կախված ոչ միայն վերականգնվող էներգիայի տեսակից, այլև վերականգնվող էներգիայի կայանի հզորությունից։ Որպես կանոն, արտադրված էլեկտրէներգիայի սպառման համար բավական երկարաժամկետ հատված է ընտրվում (10-25 տարի)` դրանով հանդերձ երաշխավորելով ոլորտում ներդրված միջոցների վերադարձն ու շահույթի ստացումը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ արտոնյալ հարկաչափեր կիրառվել են ԱՄՆ-ում 1978 թվականին, երբ նախագահ Ջիմի Կարտերը ստորագրել է Ազգային էներգետիկ օրենքը (National Energy Act) և Կոմունալ տնտեսությունների կարգավորման օրենքը (Public Utilities Regulatory Policy Act): Այս օրենքների նպատակն էր էլեկտրականության խնայողության խրախուսումը, էներգետիկ ռեսուրսների նոր տեսակների, այդ թվում` վերականգնվող էներգիայի զարգացումը, ինչպիսիք են, օրինակ, հողմային ու արևային էներգիան[5][6]։

Կանաչ հարկաչափը տարբեր երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին ավելի քան 50 երկիր ընդունվել են օրենքներ, որոնք կանաչ հարկաչափերով կարգավորում են էլեկտրաէներգիայի ստացումը։

Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի օգոստոսի դրությամբ սահմանվել է ազգային արևային էներգիայի հարկաչափ` 0.15 դոլար մեկ կիլովատտ-ժամի համար։

Չինաստանը սահմանել է հարկաչափ հողմային նոր էլեկտրակայանների համար, որպեսզի օգնի ընկերություններին շահույթ ապահովել։ Երկրի տնտեսական զարգացման բարեփոխումների ու զարգացման ազգային հանձնաժողովը նշել է 4 կատեգորիա հողմային էներգետիկայի ոլորտում, որոնք հնարավորություն կունենան օգտվելու արտոնյալ հարկաչափերից։ Հողմային լավ ռեսուրսներով շրջանները կունենան ավելի ցածր հարկաչափեր։

Գերմանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին օրենքը ներկայացվել է 2000 թվականին։ Դրա նախատիպը 1991 թվականին ընդունված օրինագիծն էր։ 2012 թվականին էլեկտրականության ծախսերը աճել են մինչև 0.03592 եվրո 1 կիլովատտ-ժամի համար, իսկ «էներգետիկ աղքատություն» արտահայտությունը դարձել էր սովորական։ Չնայած դրան` տասնամյակի ընթացքում առաջին անգամ էլեկտրաէներգիայի գինը կենցաղային սպասարկման ոլորտում առաջին անգամ էժանացել է 2015 թվականին[7]։

Իրան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերականգնվող էներգիայի կիրառման նկատմամբ առաջին անգամ կանաչ հարկաչափ է սահմանվել 2008 թվականին դրա բոլոր տեսակների նկատմամբ։ 2013 թվականին կառավարությունը սահմանել է արտոնյալ նոր հարկաչափեր, որ կազմում է 4442 ռիալ 1 կիլովատտ-ժամ էլեկտրաէներգիայի համար։ 2016 թվականին կառավարությունը փոխել է հարկաչափը վերականգնվող էներգիայի յուրաքանչյուր տեսակի համար[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Couture, T., Gagnon, Y., (2010). An analysis of feed-in tariff remuneration models: Implications for renewable energy investment. Energy Policy, 38 (2), 955—965,doi:10.1016/j.enpol.2009.10.047
  2. Policymaker’s Guide to Feed-in Tariff Policies, U.S. National Renewable Energy Lab, www.nrel.gov/docs/fy10osti/44849.pdf
  3. Mendonça, M. (2007). Feed-in Tariffs: Accelerating the Deployment of Renewable Energy. London: EarthScan.
  4. NREL 2010, www.nrel.gov/docs/fy10osti/44849.pdf
  5. Policy Options for Promoting Wind Energy Development in California: A Report to the Governor and State Legislature Արխիվացված 2008-09-09 Wayback Machine(159KB)
  6. Hirsh, R. F. (1999). " PURPA: The Spur to Competition and Utility Restructuring, " The Electricity Journal, Vol. 12, Issue 7, pp. 60-72.
  7. The Energy of the Future: Fourth "Energy Transition" Monitoring Report — Summary (PDF). Berlin, Germany: Federal Ministry for Economic Affairs and Energy (BMWi). November 2015. Retrieved 2016-06-09.
  8. http://privatesectors.suna.org.ir/fa/statesments-(չաշխատող հղում). Missing or empty |title= (help)