Կանանց և գենդերային պատմության թանգարան
Կանանց և գենդերային պատմության թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Խարկով |
Վայր | Խարկով |
Հասցե | пр. Московський, 124-а և пр. Московский, 124-а61037Heroes of Kharkiv Avenue? (124-а) |
Հիմնադրվել է | մարտ 2008 |
Կայք | gender.at.ua |
![]() | |
![]() |
Կանանց և գենդերային պատմության թանգարան, թանգարան, որը հիմնադրվել է 2008 թվականին Խարկովում[1][2][3][4][5][6][7]։
Գտնվում է Խարկով քաղաքի Մոսկովսկու պողոտա 124ա հասցեում։ Գաղափարի հեղինակն ու հիմնադիրը Տատյանա Իսաևան է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը ստեղծվել է 2008 թվականին «Ստեղծենք թանգարան մեր մասին» նախագծի շրջանակներում՝ Ուկրաինայի կանանց հիմնադրամի և Կանանց գլոբալ հիմնադրամի, ինչպես նաև ԵՄ-ՄԱԶԾ՝ կանանց հավասար հնարավորությունների և իրավունքների ծրագրի օգնությամբ[1][2][3][4][5][6][7]։
2009 թվականի սեպտեմբերին թանգարանը արժանացել է «Գենդերային հավասարակշռության համար» տեղեկատվական և խորհրդատվական կանանց կենտրոնի մրցանակին[2][3][5][7]։
2009 թվականին թանգարանը մասնակցել է Բոննում կայացած Կանանց թանգարանների II միջազգային կոնգրեսին և հետագայում դարձել Կանանց թանգարանների ասոցիացիայի անդամ[2][3][5][7]։
2009 թվականին բացվել է թանգարանի կայքը և դրա հետ մեկտեղ կրթական մեդիա ալիքը[1][3][4][5]։
2009 թվականի մարտին թանգարանի ցուցադրությունները ներկայացվել են Վ.Ն.Կարազինի անվան Խարկովի ազգային համալսարանում[2][3][5][7]։
2009 թվականին թանգարանը արժանացել է դիպլոմի՝ «Լավագույն կրթական գործունեություն» անվանակարգում»[2][3][5][7]։
Մինչև 2018 թվականը թանգարանը ֆինանսական աջակցություն է ստացել արտասահմանյան հիմնադրամներից և տեղափոխվել նոր շենք։
Ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանում ցուցադրվում են հետևյալ ցուցահանդեսները[1][4][6][7]՝
- «Եկեք մեր մասին թանգարան ստեղծենք»։
- «Ինչ-որ բան սեռի մասին»
- «Գենդերային կարծրատիպեր»
- «Մարդկության պատմությունը մարդկանց պատմությունն է,»
- «Կանայք աջակցում են կանանց»
- «Տղամարդկանց գենդերային խնդիրներ»
- «Սեքսիզմը խտրականության պրակտիկա է»
- «Կանանց համերաշխության օր»
- «Կանայք բիզնեսում, բանակում և քաղաքականության մեջ»
- «Եկեք վերջ տանք բռնությանը»
- «Ուկրաինայի կանացի դեմքը[6]»
- «Կանայք գիտության մեջ»
- «Սեռը երեխաների աչքերով»
- «Սեռը ոսպնյակի մեջ»
Թանգարանի հավաքածուն պարունակում է ավելի քան 3000 ցուցանմուշ[1][5][7]։
Ցուցանմուշների մեջ ներառված է՝ փաստաթղթեր, գրքեր, մանկական խաղալիքներ, սկավառակներ և այլն[1][3][5][6][7]։
Այցելուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի փետրվարի 11-ին Տիմոշենկոն թանգարանին նվիրեց իր իրերը՝ պանելներ, տիկնիկներ, երկարաճիտ կոշիկներ և շարֆ[5][6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Про проект» (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Український проект у Бонні .: Ресурсний центр ГУРТ» (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «Паритетна демократія Ґендерний музей в Україні: реальність, перспективи, проблеми» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Музей женской истории, истории женского и гендерного движения» (ռուսերեն). Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19-ին.(չաշխատող հղում)
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 «Белым по белому» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 «Тимошенко передала ряд личных вещей в харьковский Музей истории женщины» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 «Музей истории женщин, истории женского и гендерного движения (Харьков)» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19-ին.