Կայսերական երկաթուղիների տնօրինություն (Քյոնիգսբերգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Կայսերական երկաթուղիների տնօրինություն
Kaliningrad 05-2017 img39 Reichsbahndirektion building.jpg
Տեսակկառույց
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունԿալինինգրադ
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ

Կայսերական երկաթուղիների տնօրինություն Քյոնիքսբերգում (գերմ.՝ Reichsbahndirektion Königsberg), մինչև 1945 թվականը Կայսերական երկաթուղիների գլխավոր ղեկավար կառույցը Արևմտյան Պրուսիայում։ Տեղակայված էր Ֆորշտեդիշ Լանգգասի (գերմ.՝ Vorstädtische Langgasse) 117/121 հասցեում (այժմ՝ Լենինի պողոտա 111-117)։ Գերատեսչության հիմնական խնդիրն էր երկաթուղիների կառավարումը Արևմտյան Պրուսիայում։

Կայսերական երկաթուղիների տնօրինության շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում շենքի տեղում գտնվում էր Սուրբ Գրիգորի հոսպիտալին պատկանող դպրոցը, որտեղ 1730-1732 թվականներին սովորել է Էմանուել Կանտը։ Հետագայում այն քանդվեց և դրա տեղում սկսվեց բնակելի տան շինարարություն։ Սակայն շինարարության ընթացքում՝ 1895 թվականին, տունը գնվեց Գերմանական երկաթուղիների տնօրինության (գերմ.՝ Preußische Staatseisenbahnen) կողմից և շահագործման հանձնվեց որպես վարչական շենք։

Կայսերական երկաթուղիների տնօրինության շենքը 2016 թվականին

Շինարարական նկարագիրը Բալդուր Քյոստերի «Քյոնիգսբերգի շենքերը» գրքից.

Դեպի փողոցի կողմն ուղղված բավականին երկար ձգվող քառահարկ շենքը 21 պատուհաններով, ներկայումս գերիշխող տարր է համարվում նախկին Ֆորշտեդտիշ Լանգասի արևմտյան կողմում։ Շենքի սվաղված ճակատային մասի ձևավորումն իրականացված է նոր վերածննդի ոճով։ Առաջին հարկը և անկյունները բաժանված են մեծ քառակուսիների[1]։

Պատերազմից հետո Սուրբ Գևորգի հոսպիտալի և Կայսերական երկաթուղիների տնօրինության շենքերը գործնականում մնացել են Լենինի պողոտայի այս հատվածում գտնվող միակ շենքերը։ 1950 թվականին Տնօրինության շենքը սկսվեց վերանորոգվել Կալինինգրադի ծովային առևտրային նավահանգստի շինարարական բաժնի աշխատակիցների կողմից՝ այն որպես բնակելի տուն օգտագործելու նպատակով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кулаков В.И., Бахтин А.П., Чебуркин Н.И. Памятники истории и культуры Калининграда. — Москва: Лето-Пресс, 2005. — 314 с. — ISBN 5-902425-01-8

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кёнигсберг-13 Archived 2008-09-21 at the Wayback Machine. - проверено 4 августа 2008 года