Կայան (իջևանատուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կայան (այլ կիրառումներ)

Կայան կամ Ղայան, միջնադարյան իջևանատուն Դաշտային Կիլիկիայում։ Գտնվում էր այժմյան Կայհան գյուղակի տեղում, Սիսից 8 կմ հարավ-արևելքում։ Կիլիկիայի հայկական պետության օրոք Կայանին կից եղել է շուկա։

Կարավանները հանգրվանում էին Կայանում՝ XIII-XIV դարերում Կոպիտառից Սիս մայրաքաղաք գնալիս։ Մինչև 1915 թվականը Կայանի մերձակայքում կանգուն էր հայերեն արձանագրությամբ մի քարե կոթող։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 220