Կամպհենգփհեթ պատմական քաղաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատմական Սուխոթայ քաղաքը և հարակից պատմական քաղաքները
Historic Town of Sukhothai and Associated Historic Towns*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր  Թաիլանդ
Տիպ Մշակութային
Չափանիշներ i, iii
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1991  (15 նստաշրջան)
Համար 574
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Կամպհենգփհեթ պատմական քաղաք (թաի.՝ อุทยานประวัติศาสตร์ กำแพงเพชร), պատմական վայր, որը գտնվում է Թաիլանդի հյուսիսում և ներառում է բազմաթիվ տաճարներ։ Գտնվում է Պինգ գետի ափին։ Կամպհենգփհեթ քաղաքը կառուցվել է 15-րդ դարում որպես Սիամի մայրաքաղաք Սուխոթայի քաղաք-արբանյակ։ Հին քաղաքի տարածքը պատված է անկանոն վեցանկյուն հատակագծով պարսպապատով, որն ունի մոտ 500 մ և մոտ 2 կմ չափեր, շրջապատված խրամով։ Պարսպի ներսում տեղակայված են Կամպհենգփհեթի ազգային թանգարանը, ինչպես նաև Վաթ Փհրատհատի և Վաթ Փհրա Քեո տաճարները, որոնցում պահպանվել են սանդեր, վիհանաներ և Բուդդայի մասամբ վերականգնված երեք արձաններ[1]։

Պատից դուրս գտնվում են Արանյուիկ բնակավայրի ավերակները, որը 14-16-րդ դարերում օգտագործվել է որպես մեդիտացիոն օրդեն, որը հայտնի է եղել որպես «Անտառի բնակիչների աղանդ»։ Այստեղ մասամբ պահպանվել են Վաթ Փհրանոնի, Վաթ Փհրա Սի Իրիյաբոտի, Վաթ Չանգրոպի և այլ տաճարները։ Գետի հակառակ ափին գտնվում է Վաթ Փհրա Բորոմաթհաթը, որը կառուցվել է բիրմայական ոճով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]