Կամուրջ (ֆիլմ, 1956)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամուրջ
ԵրկիրԼիտվա
Թվական1956
ՌեժիսորԲորիս Շրեյբեր
ԵրաժշտությունԷդուարդաս Բալսիս

«Կամուրջը» (ռուս.՝ «Мост»), 1956 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ։ Լիտվայի կինոստուդիայի առաջին գեղարվեստական ֆիլմերից մեկն է, և առաջինը, որը բեմադրվել է լիտվական օրիգինալ սցենարով[1][2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Լիտվա, 1941 թվական։ Երիտասարդ ինժեներ Ալգիրդաս Արամինասը ավարտում է նոր կամրջի շինարարությունը, նա տարված է աշխատանքով և հպարտ է իր առաջին մեծ մասնագիտական հաջողություններով։ Բայց պատերազմ է սկսվում, և հենց այն օրը, երբ պետք է տեղի ունենար կամրջի բացումը, կամուրջը ավերվում է գերմանական ռումբերով։ Լատվիան օկուպացնում են ֆաշիստները։ Հերոսի կրտսեր եղբայրը՝ Ռոմուալդասը, յուրովի հասկանալով հայրենասիրությունը, գնում է ծառայելու ֆաշիստներին։ Ալգիրդասը վիճում է եղբոր հետ, բայց դիմադրություն համարելով անօգուտ, ճնշվում է, տարվում հարբեցողությամբ։ Սակայն, երբ գերմանացիները սկսում են վերականգնել կամուրջը, նա համաձայնում է աշխատել։ Բայց նա պայթեցնում է կամուրջը՝ հասկանալով, որ ֆաշիստները իրենց երեխաներին Գերմանիա են տեղափոխում։ Գնդակահարության դատապարտված Ալգիրդասին փրկում են պարտիզանները, և նա նրանց հետ մեկնում է ջոկատ՝ պայքարելու ֆաշիստների դեմ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բալիս Բրատկաուսկաս – Ալգիրդաս Արամինաս
  • Կեստուսիս Գենիս – Ռոմուալդաս Արամինաս
  • Ալդոնա Յոդկայտե – Ռուտա
  • Նապոլեոնաս Բեռնոտաս – Ստրյուպաս, ոստիկանության պետ
  • Յոնաս Կավալյաուսկաս – Թումաս
  • Վլադաս Յուրկունաս – Ստատկուս
  • Գալինա Յացկևիչյուտե – Ստատկուսի կինը
  • Իռենա Լեոնավիչյուտե-Բրատկաուսկենե – Գեդրե

Դրվագներում՝ Առնաս Ռոսենաս, Պյատրաս Զուլոնաս, Անտանաս Ժյակաս և ուրիշներ։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում առաջին անգամ անդրադարձ է կատարվել լիտվական կինոյի համար շատ կարևոր թեմայի՝ երկու մտերիմ մարդկանց, երկու եղբայրների գաղափարական օտարացմանը, որոնք հայտնվել էին պատմական բարիկադների տարբեր կողմերում, մարդու թեման, որը տանջալի հակասություններ է հաղթահարում իր հայրենիքի համար բարդ ժամանակներում։

— Լյուդմիլա Զակրժևսկայա[3]

«Искусство кино» հանդեսը, նշելով դերասան Վ. Բրատկաուսկասի լավ խաղը, որը «դերը կատարում է անկեղծ և համոզիչ», սցենարը գնահատել է որպես թույլ. հերոսի ուղին ֆիլմում ցույց է տալիս պատկերազարդ, դրվագներով, որոնք թեև ակնառու կերպով ցուցադրում են հերոսի այս կամ այն հոգեբանական վիճակը, բայց առանց հոգեբանական անցումների, որոնցով կարելի էր հետևել և հասկանալ, թե ինչպես է տեղի ունեցել նրա բնավորության բեկումը․ դրամատիկական մեծ հնարավորությունները, որոնք դրված են հերոսի պատմության մեջ, ֆիլմում չեն ստացել վառ մարմնավորում։

Ստեղծված լինելով լավագույն մտադրություններով՝ ֆիլմը տալիս է պատմության «թեթև» տարբերակը։ Թվում է, թե ֆիլմի հեղինակները խուսափում են անդրադառնալ պատերազմի և օկուպացիայի սարսափելի կողմերին։ Մահը՝ պատերազմի և ֆաշիզմի այդ անբաժան և սարսափելի ուղեկիցը, կարծես շրջանցում է հերոսներին, նրանք բոլորը կարծես կախարդվել են բարի կախարդ-հեղինակի կողմից։ Փամփուշտները թռչում են նրանց կողքով՝ դիպչելով միայն թշնամիներին։ Եթե հաղթանակը հնարավոր լիներ նվաճել առանց զոհերի ու արյան։ Ֆիլմի դրվագներից մեկում Ալգիրդասը, որն արդեն պարտիզան է դարձել, ընկերների խմբի հետ գնում է գործողության և հանգստացնում է Գեդրեին․ «Մեզ հետ ոչինչ չի պատահի։ Միայն կքաղցենք»։ Վաղուց արդեն հայտնի է, որ յուրաքանչյուր կատակի մեջ ճշմարտություն կա։ Ուրախ կատակով բացահայտվում է ոչ միայն «ճշմարտության բաժինը», այլ լիովին բացահայտված է (թեև ոչ դիտավորյալ) իրադարձությունների հեղինակային հայեցակարգը։ Եվ եթե լուրջ խոսենք, նույնիսկ նրան, որ հերոսները կարող են սոված լինել, մենք այնքան էլ չենք հավատում:

— Искусство кино, 1958 թվական[4]

Սցենարի շիտակությունն ու սխեմատիկությունը նշվում էին նաև այլ քննադատների կողմից[1]

Պատերազմի նախօրեին օկուպացիան միայն գործողության ակտիվ ֆոն է, որը բացահայտում է ոչ միայն սոցիալական հակասությունները, այլև բարիկադների տարբեր կողմերում հայտնված երկու եղբայրների միջև բարոյական բախումը։ «Կամուրջը» ֆիլմով էկրանին հայտնվել է լիտվացի մտավորականը, ում առաջ էլ ավելի սուր է ծառացել գաղափարական ինքնորոշման հարցը՝ ո՞ւմ հետ գնալ։ Սցենարիստ Յ․ Դովիդայտիսը և ռեժիսոր Բ. Շրեյբերը ֆիլմում ուսումնասիրում են հայրենասիրության թեման որպես բարոյական կատեգորիա, ձգտում են դատապարտել ազգային շովինիզմի անբարոյական էությունը ... Առաջին անգամ լիտվական կինոյում հնչեց եղբայրասպան թշնամանքի թեման՝ այսքան դաժան ճշմարտացիությամբ բացահայտելով Վ. Ժալակյավիչյուսի և Ռ. Վաբալասի 60-ական թվականների ֆիլմերում։ Դրա հետ մեկտեղ «Կամուրջը» մեղք է գործում բնավորությունների շիտակությամբ և հակամարտությունների պարզեցվածությամբ, արտաքին, ազգային կոլորիտի ազգագրական նշաններով հիանալով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Марияна Малциенэ — Кино Советской Литвы — «Искусство» Ленинградское отделение, 1980—247 с. — стр. 43
  2. Советская Литва — Мокслас, 1982—271 с. — стр. 251
  3. Л. Ф. Закржевская — Раймондас Вабалас — Искусство, 1975 — Всего страниц: 150
  4. М. Злобина. Почему фильм не волнует? // Искусство кино, Выпуск 7, 1958 г. Стр. 87—90 ([1] + [2])

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 3лобина М. — Почему фильм не волнует? («Мост») // «Искусство кино» № 7 за 1958 год — стр. 87—90
  • Мост // Советские художественные фильмы: Звуковые фильмы, 1930—1957 — Всесоюзный государственный фонд кинофильмов, Москва — М.: Искусство, 1961 — стр. 643