Կամիլլա Հարրեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամիլլա Հարրեմ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝հանդբոլիստ
Երկիր՝ Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 8, 1986(1986-10-08) (37 տարեկան)
Ծննդավայր՝Սթավանգեր, Ռուգլան, Նորվեգիա
Ակումբ՝TTH Holstebro?
165 սանտիմետր
Քաշ՝57 կիլոգրամ

Կամիլլա Հարրեմ (հոկտեմբերի 8, 1986(1986-10-08), Սթավանգեր, Ռուգլան, Նորվեգիա), նորվեգիացի հանդբոլիստ, Նորվեգիայի «Սոլան» ակումբի և Նորվեգիայի ազգային հավաքականի ամենավառ ներկայացուցիչը։ Օլիմպիական չեմպիոնուհի, երկու անգամ դարձել է աշխարհի չեմպիոնուհի։ Եվրոպայի քառակի չեմպիոնուհի է[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սոլա» ակումբի դպրոցի աշակերտն իր ելույթը սկսեց 16 տարեկան հասակում Նորվեգիայի առաջնությունում։ 2005/2006 թվականների մրցաշրջանում տեղափոխվել է «Բջոսեն», որտեղ 2006 թվականի հունվարի 4-ին հանդես է եկել «Գյորեն»-ի դեմ խաղում։ 2014 թվականի ամռանը նա տեղափոխվեց Ռումինիայի «Բայիա-Մարե» ակումբ։

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային հավաքականի կազմում անցկացրել է 154 խաղ և հարվածել 373 գոլ։ 2008, 2010, և 2014 թվականներին դարձել է Եվրոպայի չեմպիոնուհի, 2011 թվականին՝ Աշխարհի չեմպիոնուհի, ինչպես նաև դարձել է 2012 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն։

2016 թվականին օլիմպիական խաղերում Ռուսաստանի դեմ կիսաեզրափակիչ խաղում Կամիլայի թիմը պարտվեց 37:38, և Նորվեգիան կորցրեց հաղթելու հնարավորությունը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսին նա ամուսնացավ հանդբոլիստ Ստեֆֆեն Ստեգավիկինի հետ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամիլլա Հարրեմ» հոդվածին։