Կաղապար:FA/11

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դմիտրի Դմիտրիևիչ Շոստակովիչ (ռուսերեն՝ Дмитрий Дмитриевич Шостакович, սեպտեմբեր 25, 1906 - օգոստոս 9, 1975), լեհական ծագումով ռուս կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ և հասարակական գործիչ։ Դիմիտրի Շոստակովիչը 20-րդ դարի ամենախոշոր կոմպոզիտորներից է և հսկայական ազդեցություն է ունեցել համաշխարհային երաժշտության վրա։ Իր ստեղծագործական կյանքում անդրադարձել է գրեթե բոլոր երաժշտական ժանրերին։ Մստիսլավ Ռոստրոպովիչը Շոստակովիչի երաժշտությունը համարում էր «Ռուսաստանի գաղտնի պատմություն»։

Որպեսզի պարզ դառնա մեր երկրի 1930-1970 թթ. պատմությունը, բավական է լսել Շոստակովիչի սիմֆոնիաները
- Մոսկովսկիե նովոստի

Դիմիտրի Շոստակովիչը ծնվել է 1906 թվականի սեպտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում։ Ընտանիքում նա երեք երեխաներից մեկն էր, ուներ իրենից տարիքով մեծ և փոքր քույրեր։ 1915 թ.-ին Շոստակովիչը ընդունվում է Մարիա Շիդլովսկու կոմերցիալ Գիմնազիա։ Այդ ժամանակ էլ ստանում է իր առաջին լուրջ երաժշտական տպավորությունները։ Ռիմսկի–Կորսակովի «Հեքիաթ Սալթան Թագավորի մասին» օպերան լսելուց հետո երիտասարդ Շոստակովիչը որոշում է լրջորեն զբաղվել երաժշտությամբ։ Առաջին դաշնամուրի դասերը կոմպոզիտորը ստանում է մորից։ Մի քանի ամիս պարապելուց հետո ընդունվում է այն ժամանակ հայտնի մանկավարժ Իգնացիա Գլյասերայի մասնավոր երաժշտակաան դպրոց։ 1919 թվականի ամռանը երիտասարդ երաժշտին է լսում Ալեքսանդր Գլազունովը, որը չափազանց բարձր է գնահատում Շոստակովիչի կոմպոզիտորական ընդունակությունները։ Նույն թվականի աշնանը Շոստակովիչը ընդունվում է Պետրոգրադի կոնսերվատորիան։

1923-ին Շոստակովիչը ավարտում է Պետերբուրգի կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը (Լ.Վ. Նիկոլաևայի դասարան), իսկ 1925-ին՝ կոմպոզիտորական բաժինը (Մ.Օ. Շտեյնբերգի դասարան)։ Որպես դիպլոմային աշխատանք Շոստակովիչը գրում է իր «Առաջին սիմֆոնիան», որը կոմպոզիտորին բերում է առաջին լուրջ հաջողությունը։ Շոստակովիչը իր երիտասարդ տարիներից մեծ հիացմունք է տածում... (շարունակություն...)