Կաղապար:Օրվա հոդված/Փետրվարի 25, 2014 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված

Սուր լեյկոզները կամ սուր լէյկեմիաները բավականին հազվադեպ հանդիպող չարորակ հիվանդություններ են և կազմում են բոլոր չարորակ հիվանդությունների 3%-ը, սակայն, արյան և լիմֆատիկ համակարգի չարորակ հիվանդությունների կառուցվածքում գրավում են առաջին տեղերից մեկը։

Բնորոշվում է արյան սկզբնավորող բջիջների ախտաբանական երիտասարդացումով, օրգանիզմում ախտաբանական արտաոսկրածուծային արյունաստեղծման բազմաթիվ օջախների գոյացումով։

Լեյկոզների առաջացման պատճառը վերջնականապես բացահայտված չէ։ Հիվանդությունը կարող է զարգանալ ինչպես ժառանգաբար՝ քրոմոսոմային ապարատի կազմության և կառուցվածքային խանգարումներից, այնպես էլ ձեռքբերովի՝ մուտագեն գործոնների ազդեցության հետևանքով։ Այդպիսի գործոններին են պատկանում իոնացնող ճառագայթահարումը (ռադիացիան), որոշ քիմիական միացությունները (բենզոլ), ցիտոստատիկ իմունոդեպրեսանաները և այլն շարունակել ...