Jump to content

Կաղապար:Օրվա հոդված/Նոյեմբերի 2, 2017 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Թելքյին լազերի տիպիկ կառուցվածք
Թելքյին լազերի տիպիկ կառուցվածք

Թելքային լազեր՝ լազեր, ակտիվ միջավայր և, հնարավոր է, որի համար ռեզոնատոր են հանդիսանում օպտիկական թելքի էլեմենտները: Ամբողջովին թելքային իրացման ժամանակ այսպիսի լազերը կոչվում է ամբողջական թելքային, լազերի կոնստրուկցիաների մեջ թելքային և այլ էլեմենտների կոմբինացված օգտագործման ժամանակ այն կոչվում է թելքային-դիսկրետ կամ հիբրիդային: Թելքային լազերները կիրառվում են արդյունաբերության մեջ մետաղների կտրման և արտադրանքի պիտակավորման, մետաղների միկրոմշակման և եռակցման, թելքային-օպտիկական կապի գծերի մեջ: Օպտիկական ճառագայթման բարձր որակը, ոչ մեծ չափերը և թելքային գծում վերականգնման հնարավորությունը հանդիսանում է նրանց հիմնական առավելությունը: Կախված իրենց կիրառման առանձնահատկություններից՝ թելքային լազերների կոնստրուկցիաների լայն տեսականի գոյություն ունի: Նրանց պատրաստման համար օգտագործվում են ինչպես Ֆաբրի-Պեռո տիպի ռեզոնատորներ, այնպես էլ օղակային ռեզոնատորներ: Հատուկ մեթոդիկաներով կարելի է միաբևեռային, գերկարճ իմպուլսներով և այլ լազերներ պատրաստել: Բոլոր թելքային լազերներում կիրառվում են հատուկ տիպի օպտիկական թելքեր, որոնցում... Ավելին