Կաղապար:Օրվա հոդված/Նոյեմբերի 1, 2017 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Նատալյա Զախարինա
Նատալյա Զախարինա

Նատալյա Ալեքսանդրովնա Զախարինա (ռուս.՝ Наталья Александровна Захарьина), ամուսնական ազգանունը՝ Գերցեն (ռուս.՝ Герцен , ), Ալեքսանդր Իվանովիչ Գերցենի զարմուհին և կինը (1838 թվականից), նրա երեխաների մայրը։ Գերցենի հուշագրական «Եղելություն և խոհեր» ստեղծագործության կենտրոնական կերպարներից մեկն է։ Թողել է բավականին հարուստ էպիստոլար ժառանգություն, օրագրեր և ինքնակենսագրության պլան։

Նատալյա Ալեքսանդրովնան եղել է Սրբազան սինոդի օբեր-պրոկուրոր (նախահեղափոխական Ռուսաստանում սինոդի կամ սենատի բարձրագույն պաշտոնյա) Ալեքսանդր Ալեքսեևիչ Յակովլևի ապօրինի դուստրը։ Չափաբերական մատյանում պահպանվել է հետևյալ գրությունը. «1817 թվականի հոկտեմբերի 22-ին գեներալ Ալեքսանդր Ալեքսեևիչ Յակովլևի տանը եկվոր օտարերկրացի Քսենյան ունեցել է... Ավելին