Կաղապար:Օրվա հոդված/Մայիսի 6, 2018 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< «Օրվա հոդված» նախագիծ

Յովհաննէս Մաթեւոսի Քաջազնունի (Տէր-Յովհաննիսեան) (1 Փետրուար 1868, Ախալցխա - 1938, Երեւան), հայ ականաւոր քաղաքական գործիչ, Անդրկովկասեան սէյմի անդամ, Հայաստանի առաջին հանրապետութեան առաջին վարչապետ։ Եղած է նաեւ ճարտարապետ, որ մեծ ներդրում ունեցած է Պաքուի, ինչպէս նաեւ Հայաստանի ճարտարապետութեան վրայ։

Ծնած է 1 Փետրուար 1868-ին Թիֆլիսի Ախալցխա քաղաքին մէջ (ներկայիս՝ Վրաստանի Ջաւախեթի շրջան)։ Քաջազնունիի նախնիները արմատներով Էրզրումէն եղած են, որոնք ԺԹ. դարու սկիզբը տեղափոխուած են Ջաւախք։

Քաջազնունի ծնունդով Տէր-Յովհաննիսեան մականունը կը կրէր։ Անոր մեծ հօրը հայրը՝ Տէր Յովհաննէս քահանան, Էջմիածին ուխտի գալով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսէն իր մականունը Իգթիխանեանի փոխելու իրաւասութիւն կը ստանայ, իսկ իր երեխաներուն կու տայ Տէր-Յովհաննիսեան մականունը։ Յովհաննէս իր հերթին... Ավելին