Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 23, 2016 թ.
Թոմ Ուեյթս (անգլ.՝ Tom Waits), ամերիկացի երգիչ և երգերի հեղինակ, կոմպոզիտոր, դերասան: Իր կարիերայի սկզբում Ուեյթսը համատեղում էր այնպիսի ժանրեր, ինչպիսիք էին ջազը, բլյուզը և ֆոլկը (ոչ այնքան շատ): Սկսած 1980-ական թվականներից՝ նա այս կամ այն չափով նվագում է էքսպերիմենտալ ռոք՝ ինդաստրիալի, դարք կաբարեի և ավանգարդային ջազի տարրերով: Նրան բնորոշ են թատերականացված, զավեշտալի ներկայացումները և երգերի կատարման հատուկ ձևը, որ երգեցողության ու ասերգության խառնուրդ է: Թոմն ունի յուրօրինակ խռպոտ ձայն, որը քննադատ Դենիել Դաչհոլոզի կողմից բնութագրվել է այսպես. «Նա կարծես խցկված է եղել բուրբոնի տակառի մեջ, նրան կարծես մի քանի ամիս թողել են ծխով լցված սենյակում, իսկ հետո, երբ հանել են, մեքենայով անցել են նրա վրայով»:
Նրա երգերը պատմություններ են, որոնք հաճախ պատմվում են... Ավելին⇒